Մարսելի Ֆարոյի պալատին պատկերվել է եռագույնը
Մարսելի Ֆարոյի պալատին պատկերվել է եռագույնը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
Ի հիշատակ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի՝ Ֆրանսիայի Մարսել քաղաքի Ֆարոյի պալատին պատկերվել է Հայաստանի դրոշը։ Այս մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում հայտնել է Մարսելի քաղաքապետ Բենոիտ Պայան։ «Չպետք է մոռանանք այն հայերին, որոնք զոհ գնացին Ցեղասպանության ժամանակ և բոլոր նրանց, որոնք պայքարում են իրենց ազատության համար»,- գրել է քաղաքապետը։

