մարսել
Մարսելը ցանկանում է ազատվել ինձնից․ Կևին Ստրոտման
Կևին Ստրոտմանը կլքի «Մարսելը»: «Նախագահն ինձ հետ անկեղծ էր: Նա ասաց, որ առանց Չեմպիոնների լիգայի նրանց համար չափից բարձր աշխատավարձի պատճառով դժվար կլինի ինձ թիմում պահելը: Նրանք ցանկանում են ազատվել ինձնից», – Ստրոտմանի խոսքերն է փոխանցում Corriere dello Sport-ը: Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ստրոտմանը մասնացկել է 35 խաղի, դարձել 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
Հայկ Մարությանը հանդիպել է Մարսելի քաղաքապետի տեղակալի հետ
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Մարսելի քաղաքապետի տեղակալ Դիդիե Փարաքյանին: Առանձնակի կարևորելով երկու քաղաքների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել փոխքաղաքապետին երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ներդրման համար: Խոսելով մայրաքաղաքում իրականացվող ծրագրերի մասին՝ Երևանի քաղաքապետն առանձնացրել է այն խնդիրները, որոնք առաջնային լուծում են պահանջում: Ինչպես տեղեկացրին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և…
Հստակ ծրագիր չունեմ. Ռիբերի
Ֆրանկ Ռիբերին խոսել է իր ապագայի մասին. «Դեռևս չգիտեմ, թե ինչ եմ պատրաստվում անել: Հստակ ծրագիր չունեմ: Ունեմ կարիերաս շարունակելու մի քանի տարբերակ ու պետք է մտածեմ այդ մասին»,- ֆրանսիացու խոսքը մեջբերում է beIN Sports-ը: Նշենք, որ ամռանը Ռիբերիի պայմանագիրն ավարտվում է մյունխենյան ակումբի հետ: Նա 2007 թվականին «Մարսելից» է տեղափոխվել «Բավարիա» և 12 տարի…
Մարսելի համազգային դպրոցի և Փարիզի դպրոցասեր միության վարժարանի աշակերտները այցելել են Մայր Աթոռ
Ապրիլի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում ընդունեց Մարսելի համազգային դպրոցի և Փարիզի դպրոցասեր միության վարժարանի շուրջ 40 աշակերտների՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի բարերար տիար Սարգիս Պետոյանի: Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց ձևավորված գեղեցիկ ավանդույթի առիթով, որի շնորհիվ Հայոց ցեղասպանության հիշատակի օրերին Ֆրանսիայի մեջ գործող…
Ֆրանսիայի վարչապետը կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը
Ապրիլի 24-ին Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը Փարիզում կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը: Այն տեղի կունենա Կոմիտասի հուշարձանի մոտ՝ տեղի ժամանակով 18:00-ին: Ինչպես հաղորդում է Nouvelles d`Armenie-ն՝ այդ արարողությունն այս տարի ունի պատմական նշանակություն՝ հաշվի առնելով դրա պաշտոնական բնույթը. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրով ապրիլի 24-ը Ֆրանսիայում հռչակվել է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր:…
Շարլ Ազնավուրին նվիրված ցուցահանդես՝ Բուզինե դղյակում
Մարսելի Բուզինե դղյակում բացվում է լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված առաջին ցուցահանդեսը Ֆրանսիայում: «Անհայտ Ազնավուրը» անվանումը կրող ցուցահանդեսում ներկայացվելու են շանսոնյեի երիտասարդ տարիների արխիվային լուսանկարները և նրա անձնական իրերը, օրինակ՝ լուսանկարներից մեկի վրա Ազնավուրն անվաչմուշկներով է, որոնք նրան պատերազմի տարիներին թույլ էին տալիս արագ և աննկատ տեղաշարժվել քաղաքով պարետային ժամի պայմաններում և օգնել փախստականներին: «Մի…
Մարսելում զանգվածային վերակառուցում է սկսվել
Զանգվածային վերակառուցում է սկսվել Ֆրանսիայի Մարսել քաղաքում: Իշխանությունները պատրաստվում են երեք տարում քաղաքի կենտրոնն ավելի մատչելի դարձնել հետիոտների համար: Այդ մասին հայտնում է «Եվրո Պուլսը»: Կենտրոնական ճանապարհները և առափնյակի մեծ մասը լիովին հետիոտն կդառնան: Ամբողջությամբ վերցված՝ անձնական ավտոտրանսպորտով մուտքը կարգելվի 72 հեկտար ընդհանուր մակերեսով փողոցներ: Այդտեղ կգցեն նոր պուրակներ և կտնկեն մի քանի հարյուր ծառ:…
Մարսել-Բորդո հանդիպմանը ներկա միակ «երկրպագուն»
Ֆրանսիայի առաջնության 18-րդ տուրի «Մարսել»-«Բորդո» հանդիպումը մարսելցիների «Վելոդրոմ» մարզադաշտի որակազրկման պատճառով ենթացել է առանց երկրպագուների: Միակը, որին կարելի էր նկատել տրիբունայում, սև կատուն էր: Նրա կողքին խաղին հետևելու իրավունք ունեին միայն հայտացուցակներում չհայտնված ֆուտբոլիստներն ու ակումբի ղեկավարությունը: Դատարկ մարզադաշտի պատճառը «Լիլի» դեմ խաղում «Մարսելի» երկրպագուների խուլիգանական արարքներն էին: Հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով՝ հօգուտ տան տերերի:…
Բալոտելին նշել է, թե որտեղ է ցանկանում ավարտել կարիերան
«Մարսելի» հարձակվող Մարիո Բալոտելին նշել է, թե որ ակումբում է ցանկանում ավարտել ֆուտբոլային կարիերան: «Իտալական ֆուտբոլը ձանձրալի է, այնտեղ տակտիկայի վրա շատ են ուշադրություն դարձնում: Վերջին ամիսներին իսկապես չեմ մտածել Իտալիա վերադառնալու մասին, սակայն չեմ կարող հերքել, որ ցանկանում եմ կարիերաս «Բրեշիայում» ավարտել»,- Բալոտելիի խոսքը մեջբերել է Football Italia-ն: Նշենք, որ Մարիո Բալոտելիի մանկությունն անցել…
Բալոտելին տեղափոխվեց Մարսել
«Նիսի» հարձակվող Մարիո Բալոտելին տեղափոխվել է «Մարսել», տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: Տեղափոխության մանրամասները չեն հրապարակվում: Ֆուտբոլիստը «Մարսելի» հետ կնքել է երկարաժամկետ պայմանագիր: Նշենք, որ 28-ամյա Բալոտելին ելույթ է ունեցել «Նիսում» 2016 թվականից: Իտալացին «Նիսում» անցկացրել է 76 հանդիպման` դառնալով 43 գոլի հեղինակ: Ավելի վաղ Բալոտելին հանդես է եկել «Լումեցանեում», «Ինտերում», «Մանչեսթեր Սիթիում», «Միլանում» և…










