Մարտական

  • Իրանը օդային պաշտպանության լայնածավալ զորավարժություններ կանցկացնի

    Իրանը օդային պաշտպանության լայնածավալ զորավարժություններ կանցկացնի

    Իրանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները պատրաստվում են անցկացնել լայնածավալ զորավարժությունները, որոնք կծածկեն երկրի տարածքի կեսից ավելին: Զորավարժությունների հրամանատար Քադեր Ռահիմզադեն հայտնել է, որ զորավարժությունները կսկվեն չորեքշաբթի: Զորավարժություններում կներգրավվեն ՀՕՊ ստորաբաժանումներ բանակից և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից, ռադարներ, հրթիռային համակարգեր, էլեկտորնային ռազմական սարքավորումներ, կործանիչներ, ռմբակոծիչներ և անօդաչու սարքեր: Իսկ զորավարժությունների նպատակը զնված ուժերի մարտական պատրաստվածության բարձրացնումն է:…

  • Խնդրում եմ զերծ մնալ մարտական գործողությունների մանրամասնությունների նկարագրությունից

    Խնդրում եմ զերծ մնալ մարտական գործողությունների մանրամասնությունների նկարագրությունից

    Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է. «Հարգելի հայրենակիցներ խնդրում եմ զերծ մնալ մարտական գործողությունների մանրամասնությունների նկարագրությունից, կանխատեսումներից ու խորհուրդներից, այս կամ այն զենքերի գովերգելուց և այլն։ Մեր բանակը իր խնդիրը հստակ կատարում է։ Եթե ունեք փաստարկված դիտարկումներ, այդ թվում իմ աշխատանքի վերաբերյալ, դրանց անդրադառնալու ժամանակ կլինի»։ https://www.facebook.com/arcrun/posts/3425923464109904

  • Պարապմունք բանակում՝ մարտական հրաձգությամբ

    Պարապմունք բանակում՝ մարտական հրաձգությամբ

    1-ին զորամիավորման տանկային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են հրաձգության տեսական և գործնական պարապմունքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստվածություն, գերազանց կատարել առաջադրված խնդիրները և խոցել պայմանական հակառակորդի բոլոր թիրախները:

  • Հակառակորդի անօդաչուի հարվածից Չինարիի բնակիչ է վիրավորվել․ Հովհաննիսյան

    Հակառակորդի անօդաչուի հարվածից Չինարիի բնակիչ է վիրավորվել․ Հովհաննիսյան

    Անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարիի բնակիչ Արամայիս Հովակիմյանը։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Այսօր հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը», – գրել է Հովհաննիսյանը։ https://www.facebook.com/arcrun/posts/3165449863490600?__cft__[0]=AZWdYqu8jfzpg_RcCEGQRG1OPGn9-dzH9lr0QF8eGcOSLwP-eRKyxJEyEHHL1kqmKiwNsZcsSymQ-QeLtLKrPHofkM-_hrwpR4rdRWnzfPwwE94jkQ8kWCB3it0TCsBKstA&__tn__=%2CO%2CP-R

  • Զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ

    Զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ

    2-րդ զորամիավորման տանկային ստորաբաժանումների ներգրավմամբ հունիսի 22-ին անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Մարտական իրավիճակին մոտ պայմաններում զորավարժությանը մասնակցող զինծառայողները ցուցաբերել են մասնագիտական բարձր պատրաստություն, հաղթահարել արգելագոտիները, հայտնաբերել և ոչնչացրել պայմանական հակառակորդի թիրախները:  

  • Ստուգվել են մարտական հերթապահության կրման պայմանները

    Ստուգվել են մարտական հերթապահության կրման պայմանները

    2-րդ զորամիավորման շտաբի պետը ստուգայցեր է կատարել մարտական հենակետեր: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ դիրքերի ավագները ներկայացրել են առաջնագծում տիրող իրավիճակը, ստուգվել են դիրքերի կահավորվածությունը, ինժեներական աշխատանքների ընթացքը, մարտական հերթապահության կրման պայմաններն ու զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը: Արձանագրված բացթողումների վերաբերյալ զորամիավորման շտաբի պետը տվել է համապատասխան ցուցումներ:  

  • Հոգեբանական արգելագոտու հաղթահարում՝ մարտական հրաձգությամբ

    Հոգեբանական արգելագոտու հաղթահարում՝ մարտական հրաձգությամբ

    «Բաղրամյան» զորավարժարանում 5-րդ զորամիավորման ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են հոգեբանական արգելագոտու հաղթահարման ցուցադրական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ: Պարապմունքի ընթացքին հետևել են ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության և 5-րդ զորամիավորման սպաները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

  • Մարտական հերթապահության հերթափոխ բանակում

    Մարտական հերթապահության հերթափոխ բանակում

    3-րդ զորամիավորման զորամասերից մեկում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։ Ստորաբաժանումների հրամանատարները ստուգել են հերթափոխի մեկնող անձնակազմի հանդերձանքը, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, հրահանգավորել խստորեն պահպանել անվտանգության կանոնները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

  • Վարժանքներ բանակում՝ մարտական հրաձգությամբ

    Վարժանքներ բանակում՝ մարտական հրաձգությամբ

    5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մարտավարամասնագիտական վարժանքներ՝ մարտական հրաձգությամբ: Վարժանքների նպատակը եղել է անձնակազմի գործողությունների ներդաշնակման, մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների կատարելագործումը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

  • Ոստիկանները մարտական և ֆիզիկական պատրաստականությունից ստուգարքներ են հանձնել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Ոստիկանները մարտական և ֆիզիկական պատրաստականությունից ստուգարքներ են հանձնել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Ոստիկանի մասնագիտության բնույթն ու գործառնական պարտականությունների պատշաճ կատարումը պահանջում են տիրապետել զենքի կիրառման կանոններին, լինել ֆիզիկապես պատրաստված: Այդ նպատակով արդեն ութերորդ տարին է` ոստիկանության բոլոր ստորաբաժանումների ծառայողները «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությունում դիֆերենցված ստուգարքներ են հանձնում մարտական և ֆիզիկական պատրաստականությունից: Ոստիկանները ստուգարքներ հանձնեցին նաև այս տարի: Մարտական պատրաստականության քնությունների ընթացքում ստուգվեցին ծառայողների հրաձգության գործնական հմտությունները, ինչպես…