մարտական խնդիրներ
ԲՏԱ նախարարության ռազամարդյունաբերության կոմիտեի նախագահը այցելել է Կալաշնիկով ինքնաձիգի արտադրամաս
Օգոստոսի 21-ին տեղի է ունեցել Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանի այցը Երևանում գործող «Կալաշնիկով» ինքնաձիգի հավաքման՝ «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ֊ի արտադրամաս: «ՀՀ վարչապետի այցից ընդամենը մեկ ամիս ժամանակ է անցել, և արդեն առաջին խմբաքանակը՝ 1000 հատ ինքնաձիգ, արտադրամասը պատրաստ է տրամադրել մեր զինված ուժերին։ Այստեղից ինքնաձիգները կուղարկվեն զինված ուժերի պահեստ, որտեղից՝ արդեն որոշում է կայացվել, տվյալ…
Օգոստոսի 2-8-ը հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 2800 կրակոց
ԱՀ ՊԲ-ից հայտնում են, որ Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, օգոստոսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 2800 կրակոց: ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 190 անգամ
ՊԲ-ից հայտնում են, որ հունիսի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ավելի քան 190 անգամ, հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 1600 կրակոց։ ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, շարունակել են վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրները:
Անցնող շաբաթ հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց
ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունիսի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 95 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց: ՊԲ-ի առաջապահ ուժերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, շարունակել են հստակորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրները:
ՊԲ-ի վարչության անձնակազմը, կառավարման և ապահովման մարմինները բերվել են մարտական պատրաստականության Բարձր աստիճանի
Արցախի ՊԲ-ն Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշված է,որ մայիսի 15-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ, ՊԲ-ի վարչության անձնակազմը, կառավարման և ապահովման մարմինները բերվել են մարտական պատրաստականության ‹‹Բարձր›› աստիճանի և անցել հանկարծակի ստուգման պլանով նախատեսված համապատասխան միջոցառումների իրականացմանը: Ըստ այդմ՝ ներգրավված կառավարման մարմինների, ենթակա միավորումների և զորամասերի հետ անց են կացվել…





