Մարտակերտ-Ներքին Հոռաթաղ-Ճանկաթաղ
Կառուցվող նոր ճանապարհով Մարտակերտ-Ստեփանակերտ ճանապարհն ավելի անվտանգ կդառնա (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Արցախում իրականացվում է Մարտակերտ-Ներքին Հոռաթաղ-Ճանկաթաղ 27 կիլոմետրանոց նոր ճանապարհի կառուցումը։ Այս մասին Facebook-ում գրում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը։ Նշվում է, որ նոր ճանապարհի շնորհիվ Մարտակերտ-Ստեփանակերտ ճանապարհի երթևեկությունն ավելի դյուրին և անվտանգ կդառնա:

