մարտարվեստ
«Մորտալ Կոմբատ»-ի նշանավոր դերասան Քերի-Հիրոյուկի Տագավան մահացել է 75 տարեկանում
Քերի-Հիրոյուկի Տագավան, որը հայտնի էր «Մորտալ Կոմբատ»-ում իր նշանավոր չարագործ կերպարով և մարտարվեստի վարպետությամբ, մահացել է Սանտա Բարբարայում՝ ստրոկի բարդությունների հետևանքով։ Նրա կարիերան ընդգրկում էր ավելի քան չորս տասնամյակ և մեծ ազդեցություն է թողել կինոյի, հեռուստատեսության և մարտարվեստի ոլորտում։
Ջեքի Չանի հավերժ ժառանգությունը՝ «Ստվերների եզրը» և նրա կինեմատոգրաֆիկ վարպետությունը
Բացահայտեք Ջեքի Չանի նոր «Ստվերների եզրը» մարտաֆիլմը և նրա անընդմեջ ազդեցությունը մարտարվեստի կինեմատոգրաֆում՝ ընդգրկելով լեգենդար պահերը և սպասվող նախագծերը:
Ծառուկյանի 2-րդ վերելքը. Ռևանշ Մախաչևի հետ՝ թեթև քաշային գերակայության համար
Արման Ծառուկյանը կանգնած է իր կարիերայի ամենակարևոր պահերից մեկի շեմին, երբ պատրաստվում է հանդիպել թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևին UFC 311-ում։ Այս մենամարտը, որը վեց տարի շարունակ սպասում էր, Ծառուկյանին հնարավորություն է տալիս ոչ միայն նվաճել չեմպիոնի գոտին, այլև ապացուցել իր աճն ու կատարելագործումը որպես մարտիկ՝ իրենց առաջին հանդիպումից ի վեր։ Նրանց առաջին հանդիպումը…
Solo Leveling 2 – Ստվերներից Վերածնունդ. Արշավ՝ սպասվածից անդին
2025 թվականի հունվարի 4-ին Solo Leveling-ի երկար սպասված երկրորդ եթերաշրջանը կներկայացնի Սունգ Ջինվուի տպավորիչ ճանապարհորդության շարունակությունը։ Այս կորեական ֆենոմենը՝ ֆանտաստիկայի, մարտերի և հուզական խորության համադրությամբ, գրավել է երկրպագուների սրտերը։ Սակայն բարձր ակնկալիքները պահանջում են նույնքան բարձր որակ, և թե՛ արտադրական թիմը, թե՛ պատմության զարգացումը որոշելու են, արդյոք այս եթերաշրջանը կգերազանցի նախորդին։ Սյուժեն սկսվում է այն…
Մանվել Մամոյանը գերազանցել է Բրյուս Լիին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Գինեսի ռեկորդների Գիրքը պաշտոնապես հաստատել է հայզագի մարզիկ, ֆիթնեսի մարզիչ Մանվել Մամոյանի նոր համաշխարհային ռեկորդը, որով նա գերազանցել է հռչակավոր Բրյուս Լիին։ Մամոյանին հաջողվել է մեկ ձեռքի երկու մատով 1 րոպեում կատարել 55 հրում։ Այս ռեկորդը ավելի վաղ պատկանում է մարտարվեստների վարպետ Բրյուս Լիին։ Մամոյանն այս պահին ապրում է Մոսկվայում ու Գինեսի Գրքի 8-ակի ռեկորդակիր…
Ժորա Հակոբյանը՝ «TNA-ի կանոններով մարտերի» աշխարհի չեմպիոն (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Կազանում ընթացավ «TNA-ի կանոններով մարտերի» 2019 թվականի աշխարհի առաջնության ավարտական փուլը, որին իր մասնակցությունն ունեցավ նաև Հայաստանցի Ժորա Հակոբյանը։ Հայ մարզիկը մրցում էր թեթև քաշային կարգում, որտեղ կարողացավ նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը։ Տիտղոսային մենամարտում Հակոբյանը առաջին ռաունդում նոկդաունի ենթարկեց ռուս մրցակից Իվան Կոնդրատևին, որը որոշեց պայքարի ելքը։ Այս մասին հաղորդում է RusArmInfo-ն։ Հավելենք, որ «TNA-ի…
Ինչու՞ է Ջոլին իր երեխաների հետ հաճախում մարտարվեստի պարապունքների. դերասանուհին բացատրություն է տվել
Աշխարհահռչակ դերասանուհի Անջելինա Ջոլին իր երկվորյակների՝ Նոքսիի և Վիվյենիի հետ հաճախում է մարտարվեստների պարապմունքների՝ Marvel կինոընկերության «Հավերժները» ֆիլմում Թենայի կերպարն ավելի լավ յուրացնելու և դերին ավելի լավ տիրապետելու համար։ Այս մասին տեղեկացնում է The List բրիտանական պարբերականը։ «Նոքսը հաճախում է խմբակ, որտեղ զենք-զինամթերք են ուսումնասիրում, իսկ Վիվը զբաղվում է կարատեով։ Ես նրանց հետ մասնակցելեմ բոլոր…
ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ. Հարցազրույց Կուդոյի ֆեդերացիայի ղեկավարության հետ
Կուդոն համեմատաբար նոր մարտարվեստ է, այն հիմնադրվել է 1981 թ.-ին Ճապոնիայում՝ Աձումա Տակաշիի կողմից: Կուդոյի ֆեդերացիան Հայաստանում հիմնադրվել է 2007 թ.-ին: Azat.tv-ի նկարահանող խումբը հանդիպեց Հայաստանի կուդոյի ֆեդերացիայի անձնակազմին, ովքեր ներկայացրեցին իրենց անցած ճանապարհը, բարձրաձայնեցին առկա խնդիրները և ապագա անելիքները: Մանրամասները տեսանյութում.








