մաքսային ոլորտ
Բացահայտվել և կանխվել է մաքսային ոլորտում կազմակերպված ու շարունակական բնույթ կրող չարաշահումների մեխանիզմ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ծառայողների ձեռնարկած ծավալուն և համակարգված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխվել է արտաքին տնտեսական գործունեության ընթացքում տնտեսվարող կազմակերպության կողմից իրականությանը չհամապատասխանող հայտարարագրերի հիման վրա, առանց պատշաճ մաքսային հսկողության մեծածավալ ապրանքների ՀՀ ներկրման կազմակերպված և տևական ժամանակ կիրառվող հանցավոր մեխանիզմ, ինչի արդյունքում տնտեսվարողը չարամտորեն խուսափել…
ՊԵԿ նախագահը ներկայացրել է մաքսային ոլորտում իրականացված բարեփոխումները
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը Facebook-ի իր էջում գրել է, որ հանդիպել է արտահանում և ներմուծում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ գործընկերային մթնոլորտում համատեղ քննարկելու բիզնեսին մտահոգող խնդիրներն ու դիտարկելու դրանց կարգավորման ուղիները: «Հանդիպմանը ներկայացրել եմ մաքսային ոլորտում իրականացված բարեփոխումները, նախնական մաքսային հայտարարագրի, ինչպես նաև լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի առանձնահատկությունները և դրանցից օգտվելու պարագայում՝ ընձեռված հնարավորությունները: Առցանց…
ՊԵԿ-ում քննարկվել է մաքսային ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սեպտեմբերի 14-ին ՊԵԿ-ը հայտնել է, որ կազմակերպել է երկօրյա հանդիպում ներմուծում և արտահանում իրականացնող խոշոր 100 կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ «Մաքսային ոլորտի պատասխանատուները նրանց ներկայացրել են մաքսային ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը և լսել տնտեսվարողների ներկայացուցիչների առաջարկները։ ՊԵԿ նախագահ Բադասյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպանին ՊԵԿ-ն ամփոփել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման արդյունքները Մանրամասն անդրադարձ…
ՊԵԿ-ն առաջարկել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդ ունենալ
Պետական եկամուտների կոմիտեն ընդլայնում է հարկային և մաքսային ոլորտներում միջազգային համագործակցությունը: Համաշխարհային մաքսային կազմակերպության «Մերկատոր» ծրագրին միանալուց հետո Հայաստանն աջակցություն է ստանալու մաքսային ծառայության կարողությունների զարգացման ոլորտում` ապահովելով Առևտրի համաշխարհային կազմակերպության «Առևտրի դյուրացման համաձայնագրի» կիրարկումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: «Միջազգային համագործակցության վարչությունը ձեռնամուխ է եղել օդային ճանապարհով…




