մաքսանենգություն
Անհայտ փուչիկներ լցված սիգարետներով մտել են Լեհաստան Բելառուսից
Անհայտ փուչիկները, որոնք տեղափոխել են ապօրինի ծխախոտ, հատել են Լեհաստանի սահմանը Բելառուսից՝ սկսված ռազմական վարժանքների ֆոնին, որոնք անցկացվում են սահմանի մոտ:
Վուդլենդսի անցակետ. Չինական Նոր տարվա ճանապարհորդությունները կուղեկցվեն ուժեղացված ստուգումներով
Սինգապուրի Ներգաղթի և անցակետերի մարմինը (ICA) զգուշացնում է Վուդլենդս և Տուաս անցակետերում սպասվող խցանումների և մաքսանենգ ապրանքների, այդ թվում՝ էլեկտրոնային գոլորշիացուցիչների նկատմամբ ուժեղացված ստուգումների մասին՝ Չինական Նոր տարվա շրջանում (փետրվարի 13-23, 2026 թ.)։
Միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է «հաշիշի յուղ» տեսակի թմրանյութ
ՊԵԿ-ը և ԱԱԾ-ն համատեղ պայքարում են թմրամիջոցների մաքսանենգության դեմ, ձերբակալվել են երկու ՀՀ քաղաքացի:
ԱՄՆ-ը պատրաստվում է հարվածել թմրակարտելներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է սկսել ցամաքային գործողություններ թմրակարտելների դեմ:
Բաթումիի նավթային տերմինալի սկանդալը
Բաթումիի նավթային տերմինալի ղեկավարները ձերբակալվել են 10 հազար տոննա չհայտարարագրված նավթի անօրինական փոխադրման կասկածանքով։
Հայաստանում կանխվել է 450 միլիոն դրամի թմրամիջոցների խոշոր ներմուծումը
Հայաստանի իշխանությունները կանխել են թմրամիջոցների խոշոր խմբաքանակի ներմուծումը Իրանից՝ առգրավելով մոտ 30 կիլոգրամ մարիխուանա, որի արժեքը գերազանցում է 1 միլիոն ԱՄՆ դոլարը, ինչը լուրջ հարված է հասցրել թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը։
Մաքսանենգության դեպք վրաց-հայկական սահմանին
Ըստ տեղեկության՝ քննությամբ պարզվել է, որ ապօրինի նյութական օգուտ ստանալու նպատակով մեղադրյալը վրաց-հայկական Սադախլոյի անցակետով Վրաստանից Հայաստանի Հանրապետություն՝ մաքսային հսկողությունից գաղտնի, իր հսկողության տակ գտնվող MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենայով հատուկ կազմակերպված թաքստոցում փորձել է վաճառքի նպատակով տեղափոխել առանձնապես խոշոր չափի դեղորայք և համակարգչային տեխնիկա՝ ընդհանուր 26 հազար 644 լարի (մոտ 8 882 դոլար) մաքսային արժեքով: «Վրաստանի…
ՊԵԿ-ի աշխատակիցները 600 հազար դոլարի կոկաին են հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված հետևողական հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցի առանձնակի խոշոր քանակի մաքսանենգության դեպք: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքից։ Հոգեներգործուն դեղամիջոց էր գրպանում. բացահայտում (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Հայտնաբերվել են խաղողի թփով քողարկված թմրամիջոցներ «Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, Արևմտյան մաքսատուն-վարչության և Ազգային անվտանգության…
Բրազիլիայից Հայաստան է տեղափոխվել 300 հազար դոլարին համարժեք կոկաին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության հերթական խոշոր դեպքը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Կալանավորը Արմավիր ՔԿՀ տեղամասերից մեկի պետին կաշառք է տվել Կրակոցներ Մոնումենտի մոտ․ կա զոհ ու վիրավոր (ՏԵՍԱՆՅՈւԹ) «Մասնավորապես, մաքսանենգության դեմ պայքարի վարչություն օպերատիվ տեղեկություն է ստացվել…
Հայաստանը և Եվրոպոլը համաձայնագիր են ստորագրել
Սեպտեմբերի 17-ին ՀՀ Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ երեկ Եվրոպոլը և Հայաստանը ստորագրեցին ռազմավարական համագործակցության համաձայնագիր` ընդլայնելու համագործակցությունը անդրսահմանային հանցավոր գործունեության դեմ պայքարում: Համաձայնագիրը երկու գործընկերներին հնարավորություն կտա աշխատել այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են` միգրանտների մաքսանենգությունը, կիբեռհանցագործությունը, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, ակտիվների վերականգնումը, փողերի լվացումը, կազմակերպված գույքային հանցագործությունները և մարդկանց թրաֆիքինգը: «Համաձայնագիրը երկու…
ՊԵԿ-ը միջազգային առաքանուց 24 գրամից ավել «մեթամֆետամին» է հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները համատեղ հայտնաբերել են «ՀայՓոստ» ՓԲԸ-ի փոստի փոխանակման կենտրոնում իրականացրած մաքսային հսկողության արդյունքում ԱՄՆ-ից Հայաստանի Հանրապետություն ներմուծված միջազգային փոստային առաքանու միջից 24 գրամից ավելի ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված, որը թաքցված է եղել հիշյալ առաքանու մեջ գտնվող սպորտային բաճկոնի գրպանում: Այս մասին հայտնում…
ՊԵԿ-ը «մեֆեդրոն» ու «α-PVP» տեսակի թմրամիջոցներ է հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ, հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։ Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները համատեղ հսկողություն են իրականացրել «ՀայՓոստ» ընկերության փոստի փոխանակման կենտրոնում։ Արդյունքում` Ուկրաինայից Հայաստան ներմուծված միջազգային փոստային առաքանու միջից հայտնաբերվել է շուրջ 372 գրամ…
Ապօրինի Հայաստան է տեղափոխվել շուրջ 1 կգ ափիոն (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցները, հետևողականորեն շարունակելով հանցավորության դեմ պայքարի՝ իրենց գործառույթի իրականացման ուղղությամբ տարվող միջոցառումները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և իրացնելու կասկածանքով 2021 թվականի մայիսի 27-ին Երևան քաղաքի Արարատյան փողոցում գտնվող «Ապավեն» մաքսային տերմինալի…
Քաղաքացին Վաշինգտոնից Երևան է փորձել ներկրել հաշիշի յուղ ու մարիխուանա (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ, հայտնում են ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքից։ Օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների հետ համատեղ «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկել Վաշինգտոն-Դոհա-Երևան չվերթով Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Ա.Պ.-ի…














