մեդալ
7-րդ հրաձգային վաշտի ամբողջ կազմը հետմահու արժանացել է շքանշանների
Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար ՊԲ N պաշտպանական շրջանի 7-րդ հրաձգային վաշտի հաստիքային ամբողջ կազմը հետմահու արժանացավ «Մարտական խաչ» առաջին, երկրորդ աստիճանի շքանշանների։ Պարգևների հանձնման արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 28-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Բարձրագույն պարգևները հանձնեց Պաշտպանության…
Մեկնարկել են գերազանցության մեդալի հավակնորդների քննությունները
Գերազանցության մեդալի հավակնորդներն այսօր հանձնել են առաջին կենտրոնացված քննությունը՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից։ Ըստ հանրակրթական դպրոցների ներկայացրած հայտերի՝ այս տարի մեդալի հավակնորդների թիվը 192 է։ Մեդալի կենտրոնացված քննությունների անցկացման նպատակով ձևավորվել է 3 քննական կենտրոն. Երևանում՝ ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում, Սյունիքում՝ Գորիսի թիվ 3 ավագ դպրոցում, Շիրակում՝ Գյումրու թիվ…
Մ15 ԵԱ․ Մեր ըմբիշները ևս 7 մեդալ են նվաճել Սոֆիայում
Բուլղարիայի մայրաքաղաքում ավարտվեց Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Մրցումային վերջին օրը հայ ազատ ոճայինները նվաճել են 7 մեդալ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Արծաթե մեդալ է նվաճել Արեն Սերոբյանը (52կգ): Բրոնզե մեդալ են նվաճել 38 կգ Գագիկ Ղազարյանը, 44կգ Սաշա Պետրոսյանը, 48 կգ Սամվել Գևորգյանը, 57կգ Վլադիմիր Ազարյանը, 68 կգ Ռազմիկ Եփրեմյանը…
Արայիկ Հարությունյանը Մեսրոպ Առաքելյանին է փոխանցել Մխիթար Գոշ մեդալը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 11-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանին։ Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Մեսրոպ Առաքելյանին հետպատերազմյան ծանր շրջանում արցախցիների կողքին լինելու համար՝ բարձր գնահատելով ՀՀ նախկին պաշտոնյայի և նրա ղեկավարած կառույցի կողմից իրականացված մեծածավալ աշխատանքն՝ ուղղված Արցախը սոցիալական աղետից դուրս բերելուն և դրա հետևանքները հաղթահարելուն։…
ԵԱ․ այսօր հարթակ է դուրս գալու Սիմոն Մարտիրոսյանը
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում շարունակվող Եվրոպայի առաջնությունում Հայաստանն այսօր նույնպես ներկայացվածություն ունի։ Այսօր հարթակ է դուրս գալու Եվրոպայի ու աշխարհի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը։ Նրանից բացի հարթակ են դուրս գալու նաև Սիմոնի եղբայր Արսեն Մարտիրոսյանը և Սամվել Գասպարյանը։ Կանանց մրցապայքարում այսօր նույնպես մասնակից ունենք․ 87 կիլոգրամ քաշային կարգում հարթակ դուրս կգա Տաթև…
Իզաբելա Յայլյանը փոքր արծաթե մեդալ է նվաճել
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում, որը Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի վարկանիշային վերջին մրցաշարն է, Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ մտել է կանանց ազգային հավաքականի անդամ 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը: Յայլյանը երկրորդ մոտեցմամբ բարձրացրել է 90 կգ, ինչը նրան և Հայաստանի հաշվարկին բերել է փոքր արծաթե մեդալ: Իզաբելլան հրում վարժությունում 105 կգ-ով բավարարվել…
Հայկ Չոբանյանը 15 տավուշեցի զինծառայողի ընտանիքների է հանձնել «Մարտական ծառայություն» մեդալ
Տավուշի մարզպետարանը տեղեկացնում է, որ մարզպետ Հայկ Չոբանյանը հետմահու պարգևատրել է 15 զինծառայողի: «Դաժան պատերազմի և պարտության մեջ մեր արժանապատվությունը պահելու համար մենք երախտապարտ ենք մեր հերոս տղաներին և աղջիկներին: Այդ արժանապատվությունը շատ կարևոր է, որպեսզի մենք ոտքի կանգնենք»,- Հայկ Չոբանյան Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը 15 տավուշեցի զինծառայողի ընտանիքների է հանձնել «Մարտական ծառայություն» մեդալը, որով…
Միջազգային մրցաշարում հայ բռնցքամարտիկները բրոնզե մեդալներ են ապահովել
Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի «Ստրանջայի» 72-րդ մրցաշարում Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկներ 63 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը, 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը և 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը հաղթանակ են տոնել ¼ եզրափակիչում և դուրս գալով կիսաերզափակիչ` ապահովել առնվազն բրոնզե մեդալ: Կիսաեզրափակիչները կկայանան փետրվարի 26-ին: Այսօր կիսաեզրափակիչի…
Հայ գեղասահորդուհին Ռուսաստանում արծաթե մեդալ է նվաճել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ռուսաստանաբնակ հայազգի գեղասահորդ Ադելինա Պետրոսյանը հաջող ելույթ է ունեցել Ռուսաստանի պատանիների առաջնությունում՝ նվաճելով արծաթե մեդալ։ Նա պատանիների միջև երկօրյա պայքարում կարողացել է վաստակել ընդհանուր 211.87 միավոր։ Նշենք, որ Ադելինան իր կարճ ծրագիրը Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո է կատարել։ https://www.youtube.com/watch?v=yl-vKALdg2M https://www.youtube.com/watch?v=qOiTARzNBIA
Հարությունյանը վնասվածքաբան-օրթոպեդ Վրեժ Մանուկյանին պարգևատրել է Երախտագիտության մեդալով
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ Այսօր, ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի ուղեկցությամբ, ընդունել եմ կանադահայ հայտնի վնասվածքաբան-օրթոպեդ Վրեժ Մանուկյանին, ում հետ քննարկում ենք ունեցել թե՛ վիրավորների պատշաճ վերականգնման, թե՛ առողջապահության համակարգի հետագա զարգացման հարցերի շուրջ: Ես շնորհակալություն եմ հայտնել բժիշկ Մանուկյանին՝ արցախահայության հանդեպ ցուցաբերած հատուկ հոգածության և…
ՀՀ նախագահը մի շարք զինծառայողների պարգևատրել է մեդալներով և շքանշաններով
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով մի շարք զինծառայողներ պարգևատրվել են շքանշաններով ու մեդալներով: Հրամանագրում, մասնավորապես, ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և հմտության…
Արմեն Սարգսյանը հետմահու պարգևատրել է 20 զինծառայողի
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 20 զինծառայողների հետմահու պարգևատրել է մեդալներով: Հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության…
Համալսարանական բժիշկ Արմեն Բդոյանը պարգևատրվել է
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը facebook-ում գրառում է կատարել և հայտնում է, որ Համալսարանական բժիշկ Արմեն Բդոյանը պարգևատրվել է «Տիգրան Մեծ» մեդալով։ «Արժանի !!! Համալսարանական բժիշկ Արմեն Բդոյանը պարգևատրվել է «Տիգրան Մեծ» մեդալով»,-գրել է նա։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1704658209696712&id=650745045088039
Տղաները խոցել են թշնամական 2 տանկ, առգրավել 1 զրահափոխադրիչ. Նորօրյա հերոսներ
Պաշտպանության բանակը շարունակում է ներկայացնել մեր նորօրյա հերոսներին: Գնդապետ Արարատ Վլադիմիրի Բալայանը <<Արիության համար>> մեդալի է ներկայացվել մարտական գործողությունների ընթացքում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների հստակ ու պլանաչափ աշխատանքը մարտական պայմաններում կազմակերպելու և թշնամական օդուժի ջախջախմանը նպաստելու համար: Հակառակորդի դեմ ռազմական գործողություններում և պետական սահմանները պաշտպանելիս դրսևորած անձնական արիության ու խիզախության համար փոխգնդապետ Վահրամ Միքայելի Բաղդասարյանը կպարգևատրվի…














