Մեծ Բրիտանի
British Airways ավիաընկերությունը կորոնավիրուսի տարածման պատճառով դադարեցրել է թռիչքները մայրցամաքային Չինաստան և հակառակ ուղղությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել բրիտանական ընկերության։ «ԱԳ նախարարության հանձնարարականին համապատասխան՝ մենք անհապաղ դադարեցրել ենք բոլոր թռիչքները մայրցամաքային Չինաստան և հակառակ ուղղությամբ»,- նշվում է հայտարարության մեջ: Նշենք, որ նախարարությունը հունվարի 28-ին Միացյալ Թագավորության քաղաքացիներին նախազգուշացրել է Չինաստան ուղևորություններից, բացառությամբ ամենաանհրաժեշտ դեպքերի։