Մեծ մասրիկ
Դեռ պարզ չի՝ հետախուզակա՞ն էին, թե՞ հարվածային ՀՀ մտած ԱԹՍ-ները․ Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանին հարց է ուղղվել Գեղարքունիքի մարզում խոցված 3 ԱԹՍ-ի վերաբերյալ: Հետախուզակա՞ն էին դրանք, թե՞ հարվածային. ՀՀ ՊՆ ներկայացուցիչն ասել է, որ այդ հարցի պատասխանը կտան ուսումնասիրությունից հետո: Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/ArtsakhInformation/videos/452372449075038
Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում խոցվել է հակառակորդի երրորդ ԱԹՍ-ն
Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ ժամը 21։00-ի սահմաններում Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում խոցվել է հակառակորդի երրորդ ԱԹՍ-ն: https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3387296421306494
Մենք հաղթելու ենք․ կադրեր հրետակոծված Մեծ Մասրիկից (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հոկտեմբերի 2-ին հակառակորդի կողմից հրետակոծության ենթարկված Մեծ Մասրիկ գյուղն է։ Կադրում՝ ավերածություններն են, ինչպես նաև հարվածի տակ հայտնված և շարքից դուրս եկած մեքենան, որի ապակուն գրված է «Հաղթելու ենք»
Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Մարզպետարանը հայտնում է, որ մարզում վերջին երկու օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք, ապաքինվել է ևս 7 քաղաքացի։ «Արձանագրվել է մահվան 1 դեպք։ Պացիենտը եղել է 61 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք,…
Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս մեկ դեպք․ մարզպետ
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որով հայտնել է մարզում կորոնավիրուսի հաստատման ևս մեկ դեպքի մասին։ Գեղարքունիքում հաստատված դեպքերի թիվը հասել է 63-ի։ «Վարակակիրները Վարդենիս, Մեծ Մասրիկ և Սևան համայնքներից են», – ավելացրել է Սանոսյանը: https://www.facebook.com/sanosyangnel/posts/2286577631644476
Գեղարքունիքի մարզպետն այցելել է Երանոս, Վարդենիս և Մեծ Մասրիկ համայնքներ
Օգոստոսի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Երանոս, Վարդենիս և Մեծ Մասրիկ համայնքներ: Երանոս համայնքի ղեկավարի ներկայացմամբ Երանոսում օգոստոսի առաջին օրերից մեկնարկել է միանգամից սուբվենցիոն երեք ծրագիր: Առաջին ծրագրով ասֆալտապատվում է 5-րդ փողոցի առաջին նրբանցքի և 11-րդ փողոցի մի հատվածը՝ շուրջ 650 մետր ընդհանուր երկարությամբ և 3000 մետր քառակուսի մակերեսով: Ծրագրի ընդհանուր արժեքը…






