մեկնել է
Բլինքենը մեկնել է Մերձավոր Արևելք
Միացյալ Նահանգների պետքարտուղարը մեկնել է Մերձավոր Արևելք՝ տեղում արդեն մեկ տարի շարունակվող ու ընդարձակվող պատերազմը կանգնեցնելու։ Սա Բլինքենի արդեն 11-րդ այցն է անցած հոկտեմբերից, երբ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված պաղեստինյան «Համաս» խմբավորումը հարձակվեց Իսրայելի վրա՝ գերեվարելով հարյուրավոր մարդկանց։ Ի պատասխան, Իսրայելը մեկ տարի է՝ չի դադարեցնում հարձակումները Գազայի հատվածում, վերջին ամիսներին էլ թիրախավորել է Իրանի…
Իլհամ Ալիևը մեկնել է Վրաստան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով մեկնել է Վրաստան: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Այցի ընթացքում նախատեսվում է Ադրբեջանի նախագահի հանդիպումը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Իլհամ Ալիևը և Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպման ավարտից հետո հանդես են գալու համատեղ մամուլի ասուլիսով:
Շոն Փենը երկրորդ անգամ է մեկնել Ուկրաինա՝ ֆիլմ նկարահանելու նպատակով
Ամերիկացի դերասան և ռեժիսոր Շոն Փենն Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո այցելել է Կիև․ սա նրա երկրորդ այցելությունն է։ Այս մասին հայտնում է ուկրաինական ТСН գործակալությունը։ Ըստ աղբյուրի՝ ռեժիսորը ֆիլմ է նկարահանում ուկրաինական հակամարտության մասին։ Նա եկել է, որպեսզվի այցելի Բուչա և Իրպին քաղաքներ և իր սեփական աչքով տեսնի ռազմական գործողությունների հետևանքները։ Շոն Փենն Ուկրաինա էր…
Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Կատարի Պետություն
ՀՀ կառավարությունը հայտնել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հունիսի 13-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Կատարի Պետություն: «Վարչապետը հանդիպումներ կունենա Կատարի Պետության բարձրագույն ղեկավարության հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ հանդիպումների օրակարգային հարցերը վերաբերելու են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում կապերի հետագա զարգացմանն ու հարաբերությունների ամրապնդմանը:
ԵԿՄ-ն մեկնել են սահման՝ մարտական հերթապահության
Երկրապահ կամավորականների միության վաշտերը մեկնել են սահման՝ մարտական հերթապահության: Այս մասին հայտնել է ԵԿՄ-ի Facebook-ի էջը: Չդիմե´նք քայլերի, որոնք կարող են տանել անդառնալի կորուստների. ԵԿՄ հայտարարությունը Դուք պիտի իմանաք դպրոցից, որ մենք ունենք դարավոր թշնամի․ ԵԿՄ նախագահը՝ սյունեցի պատանի երկրապահներին «Մենք մեր առաքելությունն ենք կատարում ՀՀ ԶՈՒ հետ համաձայնեցված»,- հայտարարել է ԵԿՄ վարչության նախագահ Սասուն…