մեկնել է Ադրբեջան
Վերընտրվելուց հետո Էրդողանը, ավանդույթի համաձայն, մեկնել է Ադրբեջան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցով գիշերը ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու։ Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանում Թուրքիայի ղեկավարին դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը, Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը, Բաքվում Թուրքիայի դեսպան Ջահիտ Բաջին և այլք։ Այցի ընթացքում Թուրքիայի նախագահին ուղեկցում են կինը՝ Էմինե Էրդողանը, արտգործնախարար Հաքան…
Տոյվո Կլաարը մեկնել է Ադրբեջան
Եվրամիության՝ Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամային հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մեկնել է Ադրբեջան։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում: ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ Բաքվում «մի քանի կարևոր» հանդիպում» կանցկացնի, ինչպես նաև հրապարակել է լուսանկար Ադրբեջանի մայրաքաղաքից և գրել․ «հիասքանչ առավոտ Բաքվում»։


