Մեհրաբ զորամաս
Եթե մենք չկռվենք, թուրքը կմտնի մեր մանկության տունը․ հրետանավոր Հայկազ Մկրտչյանը միշտ պատրաստ էր մարտի
«Մահից ամենաքիչը վախենում են այն մարդիկ, ում կյանքը մեծ արժեք ունի»,- այս խոսքերն էր ամեն անգամ նոթատետրում գրում հայրենիքի պաշտպանության համար մարտերում զոհված Հայկազ Մկրտչյանը։ Կյանքը սիրող, կենսուրախ, անարդարությունը չհանդուրժող՝ այսպես է բնութագրում Հայկազին քույրը՝ Արևը։ Կրտսեր սերժանտ, հրետանավոր, հաշվարկի հրամանատար Հայկազ Մկրտչյանը ծնվել է հոկտեմբերի 31-ին Երևանում։ Քույրն ասում է՝ Հայկը շատ կատակասեր էր,…

