մեվլութ չավուշօղլու
Օդային ճանապարհով Թուրքիա կգա միայն ՀՀ խորհրդարանի նախագահը, եզակի բացառություն ենք արել. Չավուշօղլու
Ինչպես արդեն հայտնել ենք, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պարզաբանել է պատճառները, թե ինչու է հայկական օդանավերի համար փակվել Թուրքիայի օդային տարածքը: Ըստ նրա՝ պատճառը Երևանում «Նեմեսիս» գործողության մասնակիցներին նվիրված հուշակոթողի բացումն է Երևանում: Լրատվամիջոցներին տված հարցազրույցում Չավուշօղլուն նաև հիշեցրել է, որ այսօր՝ մայիսի 3-ին, Վեհաժողովի հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ Թուրքիայում կսկսվի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական…
Հենց Ռուսաստանը պատրաստ լինի, մենք կվերցնենք S-400-ները․ Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ֆինլանդիա կատարած այցի ժամանակ կրկին անդրադարձել է ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի գնման հարցին: «Հենց Ռուսաստանը պատրաստ լինի S-400-ները մատակարարել, մենք դրանք կվերցնենք», ասել է Չավուշօղլուն։ Իսկ նաօրեին ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գլխավոր քարտուղար Հիթեր Վիլսոնը, նկատի ունենալով Թուրքիային, խիստ զգուշացում է արել. «Այն երկիրը, որն ունի S-400 ՀՕՊ համակարգեր, չեմ կարծում, որ…
Թուրքիան Իսրայելին մեղադրել է Գազայում իր գործակալությունը գրոհելու մեջ
Թուրքական պետական տեղեկատվական Anadolu գործակալության գրասենյակը Գազայի հատվածում ենթարկվել է իսրայելական զինվորականների գրոհին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։ «Գազայում Anadolu-ի գրասենյակի վրա հարձակումը Իսրայելի անզուսպ ագրեսիայի նոր օրինակ է։ Նրա բռնությունը անմեղ մարդկանց հանդեպ մարդկության դեմ հանցագործություն է։ Նրանք, ովքեր խրախուսում են Իսրայելին, նույնպես մեղավոր են։ Կշարունակենք պաշտպանել պաղեստինյան ժողովրդի գործը,…


