Մետատիեզերք

  • Բարբադոսի իշխանությունները որոշել են դեսպանություն բացել մետատիեզերքում

    Բարբադոսի իշխանությունները որոշել են դեսպանություն բացել մետատիեզերքում

    Բարբադոսի իշխանությունները որոշել են վիրտուալ դեսպանություններ բացել մետատիեզերքում, որը կլինի աշխարհում առաջին նախադեպը։ Այս մասին տեղեկանում ենք Decentraland-ի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ այստեղ խոսքը վիրտուալ տարածությունների մասին է, որտեղ շփումը հնարավոր է կազմակերպել ավատարների միջոցով։ Բարբադոսում մտադիր են նման նախագիծ իրականացնել մի քանի մետատիեզերքներում ու կարծում են, որ դրա միջոցով կարող են մեծացնել դիվանագիտական…

  • Microsoft-ը մտադիր է ստեղծել սեփական մետատիեզերքը

    Microsoft-ը մտադիր է ստեղծել սեփական մետատիեզերքը

    Microsoft ընկերությունը հայտարարել է իր նոր վիրտուալ հավելումների մասին, որոնք մետատիեզերքի ստեղծման ճանապարհին արված քայլեր կարող են լինել։ Ignite կոնֆերանսի ժամանակ ընկերությունից հայտնել են, որ ներկայացնելու են ավատարներ և Mesh հարթակի ավելի լայն հնարավորություններով տարբերակը Microsoft Teams-ում։ Նշվում է, որ վիրտուալ և ընդլայնված իրականությունների ոլորտում Microsoft-ը շատ մեծ ներդրումներ է կատարել։

  • Facebook-ը հաջորդ շաբաթ կփոխի անվանումը

    Facebook-ը հաջորդ շաբաթ կփոխի անվանումը

    Facebook ընկերությունը նախատեսում է հաջորդ շաբաթ փոխել անվանումը ու դա անել այնպես, որ նոր անվանումը կապ ունենա ընկերության բռնած ճանապարհի՝ «Մետատիեզերքի» հետ ու արտացոլի այդ ուղղվածությունը։ Այս մասին հայտնում է Verge պարբերականը։ Նշվում է, որ նոր անվանումը գաղտնի է պահվում։ Ըստ աղբյուրի՝ անվանափոխության գաղափարը Մարկ Ցուկերբերգը կքննարկի հոկտեմբերի 28-ին նախատեսված Facebook Connect ամենամյա համաժողովի ժամանակ։