մերժել
Վերաքննիչ դատարանը մերժել է Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին խափանման միջոցը՝ կալանքը վերացնելու հարցով պաշտպանական կողմի բողոքը: Այս մասին դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ պաշտպանական կողմը պատրաստվում է այդ որոշումը ստանալուց հետո պարտադիր կարգով դա բողոքարկել: «Չգիտեմ, թե որ ատյանով, չգիտեմ, թե երբ, հետագայում միջազգային որ դատարանում կստացվի,…
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը ազատ չի արձակվի: Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Առուշանյանի կալանավորումն անփոփոխ թողնելու որոշման դեմ բերված բողոքը: Նշենք, որ Գորիսի համայնքապետը մեղադրվում է ընտրողներին կաշառք տալուն օժանդակելու և նախապատրաստելու համար:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք Կապանի ոստիկանության մոտ լարված իրավիճակ է։ Մայիսի 24-ին՝ ժամը 9։40 րոպեին, Քաջարանի երեք բնակչի՝ Նվեր Խաչատրյանին, Խորեն Միրզոյանին և Լևոն Համբարձումյանին, բերման են ենթարկել Սյունիքի մարզային քննչական վարչություն։ Ոստիկանության մոտ հավաքվածները դեմ են բերման ենթարկվածներին Երևան տեղափոխելուն և պահանջում էին, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հանդիպի իրենց հետ։ Հունան Պողոսյանն…