մզգ
Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով, լրացուցիչ $1,000,000 է տրամադրում՝ խթանելու COVID-19 համավարակին արձագանքելու ՀՀ կառավարության ջանքերը։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ ՄԶԳ-ի Facebook-ի պաշտոնական էջից։ Այսպիսով, մինչև հիմա COVID-19-ի դեմ պայքարի համար ԱՄՆ ՄԶԳ տրամադրած ընդհանուր ֆինանսավորումը Հայաստանին դառնում է ավելի քան $11 միլիոն։ Այն ներառում է արտակարգ իրավիճակի…
USAID Armenia-ի Facebook-ի էջում գրված է․ «ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է պահպանել և խնայել Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերը: «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի միջոցով, Արարատի մարզի Հայանիստ և Սայաթ-Նովա համայնքների հետ արդյունավետ գործակցության շնորհիվ՝ տարեկան հնարավոր է լինում խնայել ավելի քան 3 միլիոն խորանարդ մետր ջուր։ Ավելին, այդ համագործակցության…
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանը, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Ողջունելով հյուրերին` նախարար Ա.Հարությունյանը շնորհակալություն է հայտնել վերջին երկու տարիների համատեղ արդյունավետ աշխատանքի համար։ Նա նաև հույս է հայտնել, որ…
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արտակ Քամալյանը, Նաիրա Մարգարյանը և նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը հանդիպում են ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը քննարկվել է մասնավոր հատվածի զարգացման և ֆինանսական միջոցների հասանելիության հետ կապված խնդիրները։ Նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը համառոտ ներկայացրել է փոքր ու միջին ձեռներեցության զարգացմանը միտված պետական քաղաքականությունը և…
ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերին և կայուն զարգացման գրասենյակի հատուկ հարցերով խորհրդական Ջեֆֆրի Փարեթչանին։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Հակոբ Արշակյանը խոսել է տնտեսության առաջընթացի համար տեխնոլոգիական ոլորտի զարգացման կարևորության մասին։ Նա ներկայացրել է այդ ուղղությամբ իրականացվող Հայաստանի կառավարության քաղաքականությունը, նախարարության առաջնահերթություններն ու ծրագրերը,…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի գլխավորած պատվիրակությանը: Նախարարն իր ողջույնի խոսքում նշել է. «Այսօր շատ կարևոր հարց ունենք օրակարգում՝ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից պատրաստված «Ներառական աճի դիագնոստիկա» գնահատում-զեկույցը, քանի որ ներառականությունը առաջիկա տնտեսական աճի ամենակարևոր առանձնահատկությունը պետք է լինի»։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այսօր ընդունել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) փորձագետների խմբին: Մասնագետների խումբը հունիսի 17-30-ը գտնվում է մեր երկրում` Հայաստանի զարգացման հարցերով համագործակցության նոր ռազմավարության մշակման և տնտեսության ներառական աճի հետ կապված գնահատում կատարելու նպատակով: Գնահատումը կատարում են ԱՄՆ ՄԶԳ-ի և Integra Government Services International LLC ընկերության մասնագետները,…
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 14-ին ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության նոր հնարավորությունները եւ ծրագրերի արդյունավետ իրականացման ուղիները: Արարատ Միրզոյանը կարեւորել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության առաքելությունը Հայաստանում՝ բարձր գնահատելով կառույցի հետ ձեւավորված համագործակցության մակարդակը: Նրա խոսքով՝ ավելի քան քսան տարի…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ ՄԶԳ Վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրենի տեղակալ Ալեքս Սոկոլովսկիի գլխավորած պատվիրակությանը: Ի թիվս այլ պաշտոնյաների՝ պատվիրակության կազմում էին տնտեսական գծով ԱՄՆ Պետական քարտուղարի փոխտեղակալ Դեյվիդ Միլը և Առևտրի դեպարտամենտի նախարար-խորհրդական Մայքլ Լելին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ առաքելության ղեկավար Դեբորա Գրիզերը: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը ՀՀ…
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխնախագահ Բրոք Բիրմանին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ-ի հետ արդյունավետ համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը տարբեր ուղղություններով: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ կառավարությունը հետևողականորեն և հաստատակամ շարունակելու է ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված ինստիտուցիոնալ բարեփոխումները և այդ առումով ընդգծել ԱՄՆ ՄԶԳ-ի հետ փոխգործակցության…