Միասնական վարդենիս
Վարդենիսի ավագանին նիստի ընթացքում քիչ առաջ ընտրեց համայնքի ղեկավարին։ Որպես համայնքապետի թեկնածու առաջադրված էր Ահարոն Խաչատրյանը, որի թեկնածությունը պաշտպանում էին «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» խմբակցությունները: Նրա օգտին կողմ քվեարկեց 14, դեմ՝ 13 ավագանու անդամ։ Նշենք, որ Ահարոն Խաչատրյանի թեկնածությանը դեմ է քվեարկել «Քաղաքացիական պայմանագիրը», որն ունի 13 մանդատ։