Միասնության ուժը
ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Հանքավանում մասնակցել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կազմակերպած «Միասնության ուժը-2019» խորագրով ուսանողական-երիտասարդական հավաքի բացման հանդիսավոր արարողությանը։ Ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստանից ու Արցախից, Ապրիլյան պատերազմում զոհված զինվորների ծնողներ ու հարազատներ։ Հանդիսությունը մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարարության պատվո պահակային վաշտի և զինվորական նվագախմբի ելույթով։ Հավաքի գաղափարախոսության հիմքում բացի մարզական,…