ՄԻԵԴ
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հայտարարում է, որ Հայաստանը նոր ապացույցներ և պահանջներ կներկայացնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ իրականացվող դատավարությունների կապակցությամբ։ Հունվարի 17-ին սկսված և հաջորդ շաբաթ շարունակվելիք դատավարությունները՝ ուղղված հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, լայնորեն քննադատվում են որպես անարդար և դատական ֆարս։ Գրասենյակը հիշեցրել է,…
Դեկտեմբերի 9-ին Հայաստանում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը, որի շրջանակում Հայաստան է ժամանել ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Դեսպինա Խացիվասիլիու-Ծովիլիսը։ Մինչ նիստի մեկնարկը, նրան և նիստի նախագահող, Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Պաբլո Իսպային ընդունել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ քննարկելով նիստի կազմակերպչական հարցերը։ Նիստի մասնակիցներին նախ…
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երկու նոր որոշում է ընդունել Ադրբեջանի դեմ։ ՄԻԵԴ-ը քննել է «Ինթիգամ Ալիևն ընդդեմ Ադրբեջանի» և «Սաադաթ Ջահանգիրն ընդդեմ Ադրբեջանի» գործերը։ Այս դատական գործերը կապված են տեղական իշխանությունների կողմից դիմողների ազատ տեղաշարժի (երկրից հեռանալու) իրավունքի արգելքի հետ, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։ Հայցվորները՝ Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության նախագահության անդամ Սաադաթ Ջահանգիրը և իրավապաշտպան…
Եվրոպական դատարանը որոշում է կայացրել երեկ Հայաստանի ներկայացրած միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը: Դատարանը որոշել է Ադրբեջանին ժամանակ տրամադրել մինչև երկուշաբթի՝ դեկտեմբերի 19-ը, ժամը 16-ը (Ֆրանսիայի ժամանակով) պատասխան ուղարկել Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ, որից հետո Դատարանը կկայացնի վերջնական որոշում: Հիշեցնենք, որ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի…
Ադրբեջանը հաստատել է, որ Հայաստանի դեմ սեպտեմբերի 13-ին իրականացրած ագրեսիայի հետևանքով իր մոտ պահվում է 17 ռազմագերի։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ասաց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալ Դիանա Քարազյանն՝ ընդգծելով, որ ՄԻԵԴ–ն Ադրբեջանից մանրամասներ է պահանջել գերիների վերաբերյալ, բայց Ադրբեջանը, ինչպես միշտ, ընդհանուր տեղեկություն է տվել: «Այս պահի դրությամբ գրասենյակն իր աշխատանքները…
Սեպտեմբերի 27-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ռոբերտ Սպանոյի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՄԻԵԴ-ի դատավոր Արմեն Հարությունյանը: Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար՝ Պաշտպանը կարևորել է միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքները և համագործակցությունը։ Իր խոսքում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքները և ընդգծել մարդու իրավունքների պաշտպանության ու…
Ի պատասխան ՀՀ Կառավարության կողմից Ադրբեջանի դեմ Եվրոպական դատարան ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին մի շարք պահանջների՝ Ադրբեջանի կառավարությունը Եվրոպական դատարանից խնդրել է լրացուցիչ ժամանակ ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար։ Խնդրանքը բավարարվել է դատարանի կողմից։ Այս մասին տեղեկացնում է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը: Ադրբեջանի համար նշանակված նոր վերջնաժամկետը սեպտեմբերի 29-ն է։
Ադրբեջանը կոպտորեն խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և սպանել գերության մեջ հայտնված զինվորին: Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը «Լուրերի» հետ զրույցում հայտնել է, որ Դավիթ Գիշյանի սպանության դեպքով արդեն դիմել են Եվրոպական դատարան: Հիշեցնենք, որ տղայի գերության մեջ հայտնվելու տեսանյութը հրապարակել էին ադրբեջանական տելեգրամ ալիքները, որտեղ ուսի շրջանում վիրավորում ստացած…
ՄԻԵԴ-ի 39-րդ կանոնի մասով Դատարանը սեպտեմբերի 16-ին որոշում է կայացրել: Այդ մասին ասված է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի Ֆեյսբուքի էջում: «1. Խաղաղ բնակավայրերի թիրախավորման արգելքի պահանջի մասով ՄԻԵԴ-ը նշել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 29-ի որոշումը ուժի մեջ է և տարածվում է այս դեպքերի վրա (2020 թվականի որոշմամբ կողմերին կոչ էր արել պահպանել Կոնվենցիայի…
Երեկվանից համացանցում տարածվում են տեսագրություններ, որտեղ երևում են հայ ռազմագերիներ, որոնք փաստացի գտնվում են ադրբեջանցի զինծառայողների վերահսկողության տակ։ «Ի լրումն մեր երեկվա՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջի, Եվրոպական դատարան ենք ներկայացրել միջանկյալ միջոց կիրառելու լրացուցիչ պահանջ տեսանյութերում երևացող զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության համար»,- նշված է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի հաղորդագրության մեջ։
Հայաստանը դիմում է ՄԻԵԴ՝ հրատապ միջոց կիրառելու ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի: Կառավարության՝ Միջազգային իրավական հարցերով գրասենյակից հաղորդում են, որ վաղ առավոտից մասնագետներն աշխատում են փաստաթղթի վրա, մինչև օրվա վերջ դիմումը կուղարկեն և հանդես կգան հայտարարությամբ:
Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի մի շարք բնակավայրերի քաղաքացիական բնակչության իրավունքների պաշտպանության համար Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջի հիման վրա սույն թվականի օգոստոսի 19-ին ՄԻԵԴ-ը վերահաստատել է 2020 թվականի սեպտեմբերի 29-ին կիրառված և նույն թվականի նոյեմբերի 3-ին առավել ընդլայնած միջանկյալ միջոցը՝ նշելով, որ այն շարունակում է ուժի մեջ մնալ: Այդ…
Ս.թ. հուլիսի 27-ին Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել նոր միջպետական ամբողջական գանգատ ընդդեմ Ադրբեջանի: Այս մասին հաղորդում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը: Ընդլայնվել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի լիազորությունները Հայաստան խմբակցությունը հանդիպել են ԵԽԽՎ-ի ներկայացուցիչների հետ «Նշված գանգատը, ի թիվս այլնի, վերաբերում է 2022 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության Խրամորթ և…
Օրերս Եվրախորհուրդը տարածել է ՄԻԵԴ-ի ակնարկային զեկույցը, որում ասվում է, որ Ադրբեջանը 5-րդն է՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները չկատարողների ցանկում։ Այս մասին Turan-ին ասել է փաստաբան Խալիդ Աղալիևը։ Նշվում է, որ Ադրբեջանի կողմից չկատարված են մնում ՄԻԵԴ 271 որոշումներ։ Հայաստանն ու Վրաստանը համեմատաբար ավելի ցածր ցուցանիշներ ունեն այս առումով․ համապատասխանաբար՝ 50 և 63 որոշում։
Սույն թվականի մարտի 24-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել Դատարանի կանոնների 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ հրատապ միջոց կիրառելու մասին պահանջ ընդդեմ Ադրբեջանի՝ վերջին շրջանում Արցախի բնակչության նկատմամբ թույլ տված խախտումների առնչությամբ։ Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի պաշտոնական Facebook-ի էջը։ «Մասնավորապես, կոնկրետ ապացույցներով ամրագրված փաստեր են ներկայացվել,…