Միլլեր
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը հնարավոր է, բայց դա երկու կողմից կպահանջի բարդ ընտրություններ և բարդ փոխզիջումներ կատարել․ Միլլեր
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը հնարավոր է, բայց դա երկու կողմից կպահանջի բարդ ընտրություններ և բարդ փոխզիջումներ կատարել։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը։ «Բաքուն և Երևանը երկար ճանապարհ են անցել և անհավանական առաջընթաց են գրանցել խաղաղության բանակցություններում։ Խաղաղության համաձայնագիրը շատ կարևոր կլինի տարածաշրջանի խաղաղության և տարածաշրջանի անվտանգության համար։ Մենք կարծում ենք, որ գործարքը…
ԱՄՆ-ը շարունակում է աշխատել Բաքվի և Երևանի միջև դիվանագիտական կարգավորման ուղղությամբ. Միլլեր
ԱՄՆ-ը շարունակում է աշխատել Բաքվի և Երևանի միջև դիվանագիտական կարգավորման ուղղությամբ: Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է և նա կդառնա դաշինքի անդամ․ Միլլեր
Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է, և նա կդառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։ «Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում. նա կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Մենք դա հստակ ասել ենք»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նա։ Միլլերը չի հստակեցրել, թե դա երբ կարող է տեղի ունենալ։
Կրոկուս սիթի հոլում ահաբեկչության հետ կապված ՌԴ կառավարությունը ապատեղեկատվություն է տարածում. Միլլեր
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է «Կրոկուս սիթի հոլում» մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչությանը, որի հետևանքով, վերջին տվյալով, 143 մարդ է զոհվել: Հիշեցնենք, որ ահաբեկչությունը կազմակերպելու համար Մոսկվան մեղադրում է Կիևին: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը տեղեկացրել է, որ Վաշինգտոնը մարտի 7-ին նախազգուշացում է ուղարկել Մոսկվային մարդաշատ վայրերում ահաբեկչական սպառնալիքի մասին։ «Կարծում եմ՝ ՌԴ…
Մեր նպատակն է խրախուսել Երևանին ու Բաքվին աշխատել կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ. Միլլեր
Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ յուրաքանչյուր ներգրավվածությունում մեր նպատակն է խրախուսել նրանց աշխատել երկու երկրների միջև տարաձայնությունները հարթելու և երկարատև ու կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ, «Ազատության» հարցին ի պատասխան՝ հայտարարեց Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը: «Ազատությունը» հետաքրքրվել է, թե Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսվող Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման օրակարգում դիտարկվելո՞ւ է աջակցությունը քաղաքական, տնտեսական կամ անվտանգության…
ԱՄՆ վարչակազմն առաջարկում է 2025-ին Հայաստանին 52 մլն դոլարի չափով օգնություն տրամադրել. Միլլեր
ԱՄՆ վարչակազմն առաջարկում է 2025 թվականի ֆինանսական տարում Հայաստանին տրամադրել 52 մլն դոլարի օգնություն։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։ Նա մանրամասնել է, որ 2025-ի ֆինանսական տարվա բյուջեում նշվում է՝ ֆինանսական աջակցություն կտրամադրվի Երևանին՝ բարձրացնելու Հայաստանի տնտեսական և ժողովրդավարական կայունությունը և կապերը Արևմուտքի հետ։
Միլլերն անդրադարձել է Հայաստանի և Մոլդովայի նկատմամբ Ռուսաստանի կոշտ հռետորաբանությանը
Ռուսաստանի ղեկավարությունը կոշտ հռետորաբանության օգտագործմամբ ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում, ՌԴ շատ հարևաններ մտահոգված են այդ սպառնալիքներով: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները, որում վերջինս նշել էր, որ Մոսկվան կոշտացնում է հռետորաբանությունը Մոլդովայի և Հայաստանի նկատմամբ և մեղադրել էր Հայաստանին Արևմուտքի հետ հարաբերությունների ջերմացման համար ու…
Վաշինգտոնը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն տրամադրել Երևանին ու Բաքվին. Միլլեր
ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հարավային Կովկասում զարգացումներին, Մյունխենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Էնթոնի Բլինքենի հանդիպումներին: Միլլերը պատասխանել է հարցին՝ արդյոք Պետքարտուղարը հավատո՞ւմ է, որ խաղաղությունը մոտ է: «Նա դեռ հավատում է, որ հնարավոր է խաղաղություն հաստատել: Այդ հարցը Բլինքենը քննարկել է երկու երկրների…
Միլլերն անդրադարձել է Արցախի հակամարտությունից տուժած մարդկանց հնարավոր աջակցությանը
Հավելյալ պաշտպանական ծախսերի մասին օրինագծի շրջանակում հակամարտություններից տուժածներին հումանիտար աջակցությանն է անդրադարձել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը: Լրագրողների հետ ճեպազրույցում Մեթյու Միլլերը պատասխանել է հարցին՝ արդյոք Պետքարտուղարությունը լրացուցիչ միջոցներ նախատեսո՞ւմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած մարդկանց աջակցելու համար: «Ներկայացված լրացուցիչ հայտում և Սենատի ընդունած օրինագծում մարդասիրական օգնության կետ կա: Միացյալ Նահանգները կարող է դա օգտագործել տարբեր տարածաշրջաններում…
ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսությանը. Միլլեր
ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսությանը: Այս մասին իր ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը: «Մենք, ակնհայտ է, աջակցում ենք այս հարցով երկխոսության շարունակությանը: Կարծում ենք, որ սա կայուն կարգավորման հասնելու լավագույն միջոցն է, և մենք կշարունակենք ձգտել դրան»,- ասել է նա:
ԱՄՆ-ն ողջունում է Թուրքիայի արդյունավետ դերը Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործում. Միլլեր
Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջունում է Թուրքիայի արդյունավետ դերը Ադրբեջանի և Հայաստանի հարա-բերությունների կարգավորման գործում, հայտարարել է պետ-քարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ նշելով, որ այդ թեման ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի բոլոր քննարկումների մասն է: «Մենք համաձայն ենք Ֆիդանի հետ, որ խաղաղությունը հնարավոր է: Միացյալ Նահանգները սատարում է երկու կողմերի ուղիղ…
Գերիների փոխանակումից հետո ԱՄՆ-ն հավատում է` Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հնարավոր է. Միլլեր
Այն բանից հետո, երբ տեղի ունեցավ գերիների փոխանակում, Միացյալ Նահանգները հավատում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետքարտուղարության լրատվական ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը: «Մենք ողջունում ենք գերեվարված հայ և ադրբեջանցի քաղաքացիների վերադարձը, որ տեղի է ունեցել այսօր, ինչպես նաև տեղեկություններն` այն մասին, որ քննարկվում են վստահության…
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը բխում է տարածաշրջանի ու ողջ աշխարհի շահերից. Միլլեր
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերին ճեպազրույցի ժամանակ հարց է ուղղվել` որքանո՞վ է իրատեսական Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում հաջողության հասնելը: «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` Բրյուսելում կայանալիք հանդիպումը չեղարկվել է, սա, փաստորեն, հանդիպման չեղարկման երկրորդ դեպքն է: Հաշվի առնելով վերջին բոլոր իրադարձությունները, նաև այն, որ մենք տեսադաշտում ունենք Իրան, դուք ինչ հույսեր եք կապում Վաշինգտոնի…
Միրզոյան-Բլինքեն-Բայրոմով բանակցությունները կառուցողական էին․ Մեթյու Միլլեր
Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հետ բանակցությունների հերթական փուլը կառուցողական էր: Այս մասին ասուլսին հայտարարել է ԱՄՆ պետական քարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։ «Քննարկումների ժամանակ բարձրացվել են տարբեր խնդիրներ: Եվ այդ ամենի մասին պետքարտուղար Բլինքենը կխոսի ավելի մանրամասն»,- ասել է Միլլերը։
ԱՄՆ-ը մտահոգված է Ադրբեջանի կրակոցների և դրա հետևանքով աշխատակիցների վիրավորվելու հանգամանքով. Միլլեր
Մենք կրկնում ենք սահմանների երկայնքով զսպվածություն ցուցաբերելու մեր կոչը: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ անդրադառնալով Երասխում երեկ և նախորդ օրը հնչած կրակոցներին: «Խորապես մտահոգված ենք, որ Հայաստանում ԱՄՆ-ին առընթեր ընկերության երկու քաղաքացիական աշխատակիցներ վիրավորվել են Ադրբեջանի կրակոցներից։ Մենք կրկնում ենք սահմանների երկայնքով զսպվածության մեր կոչը, քանի որ կողմերն…