Միլոշ Զեման
Չեխիայում հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հաղթել է «Միասին» շարժումը, որի արդյունքում էլ վարչապետ է նշանակվել Պետր Ֆիալան։ Վերջինս հանդիպում է ունեցել Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հետ, ով համաձայնել է Կառավարություն ձևավորել Ֆիալայի ներկայացրած կազմով։ Այս մասին հայտնում է Euronews-ը։ Նշվում է, որ Զեմանը նոր կառավարությունը կձևավորի դեկտեմբերի 17-ին։