Միխայիլ Պոդոլյակ
Ռուսական հատուկ գործողության միակ նպատակը Կիև մտնելն ու Ուկրաինայի ղեկավարությանը և անձամբ Վլադիմիր Զելենսկիին սպանելն է։ Այսպիսի տեսակետ է հայտնել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ Նա ասել է, որ նախագահը շարունակում է մնալ Կիևում, որովհետև պետք է ցույց տա, թե ինչ է իրենից ներկայացնում ուկրաինացի ժողովրդի տոկունությունը։