Միխեիլ Թումանիշվիլու անվան մրցանակ
Վրաստանի թատերական միության որոշմամբ՝ Թբիլիսիի հայկական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Արմենակ Բայանդուրյանն արժանացել է վրացի ռեժիսոր, մանկավարժ Միխեիլ Թումանիշվիլու անվան մրցանակի: Մրցանակը նրան տրվել է արդյունավետ ստեղծագործական աշխատանքի և ծննդյան 65-ամյակի առթիվ։ Մրցանակը հանձնվել է հունվարի 14-ին վրացական թատրոնի օրվան նվիրված միջոցառման շրջանակում: