Միրզոյանը
Միրզոյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարի և Փարիզի քաղաքապետի հետ տարածաշրջանային հարցեր է քննարկել
Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության ընդլայնված օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային հարցերը երկկողմ մշտական քաղաքական երկխոսության մաս են կազմում: Այս մասին X-ի (նախկին՝ «Թվիթեր») իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանըէ տեղեկացնելով, որ Փարիզի խաղաղության 6–րդ համաժողովի շրջանակներում հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ։ «Փարիզի խաղաղության 6–րդ…
ԼՂ հումանիտար իրավիճակի վատթարացումն սպառնում է տարածաշրջանում խաղաղությանը. Միրզոյանը՝ Պետքարտուղարության պաշտոնյային
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 9-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն իսկ շուրջ 8 ամիս տևող ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում սրվող իրավիճակը, որը միջազգային հանրության աչքի առաջ…
Միրզոյանը Ստեֆան Մալերիուսի հետ զրույցում անդրադարձել է տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակին
Հունիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Ստեֆան Մալերիուսին: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել հիմնադրամի հետ հաստատված սերտ համագործակցության կապակցությամբ և մտքեր փոխանակել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, բարեփոխումների արդյունքում գրանցված առաջընթացի և դրանց ԵՄ և անդամ պետությունների շարունակական աջակցության…
Միրզոյանը Հնդկաստանի գործընկերոջ հետ տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր է քննարկել
«Ռաիսինա երկխոսություն» համաժողովի շրջանակներում Նյու Դելիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 4-ին հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Հնդկաստանի միջև քաղաքական երկխոսության խորացման դինամիկայի կապակցությամբ՝ այս առումով կարևորելով բարձրաստիճան փոխայցելությունների և տարբեր հարթակներում պարբերական շփումների դերը։ Հայաստանի և…




