Միրզոյան
ՀՀ և ԱՄՆ ներգրավվածությունն ամուր է, և մենք հանձնառու ենք ավելի սերտացնել ռազմավարական երկխոսությունը. Միրզոյան
Ուրախ էի հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ՀՀ վարչապետի հետ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում քննարկման ընթացքում: Այս մասին, ըստ ՀՀ ԱԳՆ-ի, ասել է նախարար Արարատ Միրզոյանը: Նախարարը նաև նշել է. «ՀՀ և ԱՄՆ ներգրավվածությունն ամուր է, և մենք հանձնառու ենք ավելի սերտացնել մեր ռազմավարական երկխոսությունը»:
Միրզոյանը ժամանել է Լյուքսեմբուրգ․ օրակարգում տարածաշրջանային թեմաներ են
Փետրվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով ժամանել է Լյուքսեմբուրգ։ Այցը մեկնարկել է Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ում, որտեղ ՀՀ ԱԳ նախարարին ողջունել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելը: Օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ. երկկողմ հարաբերություններ, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային թեմաներ:
Ակնկալում ենք, որ Ադրբեջանը կվերադառնա բանակցությունների սեղանին և հավատարիմ կմնա պայմանավորվածություններին. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ: «Հարգարժա՛ն բարձր ներկայացուցիչ, Հարգելի՛ պարոն Բոռել, Շնորհակալ եմ այս այցի ընթացքում ինձ և իմ պատվիրակությանը ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար։ Հարգելի՛ գործընկերներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, Կարևոր է ընդգծել, որ անցած տարին հատկանշական…
Խաղաղության պայմանագրում անհրաժեշտ է ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի հստակ հանձնառությունն առանցքային հարցերի շուրջ․ Միրզոյան
Փետրվարի 8-ին Հաագայում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրաունս Սլոտի հետ: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-նիդերլանդական երկկողմ օրակարգի և քաղաքական երկխոսության ընդլայնման հեռանկարների շուրջ: Ընդգծվել են Հայաստանում ժողովրդավարության ու օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացված քայլերը և այդ ուղղությամբ հետագա երկկողմ համագործակցության պատրաստակամությունը: Այս, ինչպես նաև…
Տարածքային ամբողջականությունը այն հարցերից է, որտեղ ՀՀ-ն չի կարող թույլ տալ որևէ անորոշություն․ Միրզոյան
Խաղաղությունը պետք է խարսխված լինի մի քանի սկզբունքների վրա: Այս մասին Հունաստանի ԱԳ նախարարի հետ այսօր կայանալիք մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Երկրները պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը առանց որևէ այլևայլության: Սա այն հարցն է, որտեղ առավելագույն հստակություն է պետք, և վերջնական խաղաղության պայմանագիրը պետք է այս հստակությունն ապահովի»,- նշեց…
Հայաստանն ակնկալում է ԵՄ խորհրդում Բելգիայի նախագահության հետ համատեղ աշխատանքով խորացնել գործընկերությունը. Միրզոյան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Եվրոպական միության խորհրդում նախագահությունն ավարտած Իսպանիայի գործունեությունը և ողջունել 2024-ին Բելգիայի նախագահությունը: X-ի իր միկրոբլոգում Միրզոյանը մասնավորապես գրել է. «Շնորհավորում եմ Խոսե Մանուել Ալբարեսին և ԵՄ խորհրդում նախագահությունն ավարտող Իսպանիային բացառիկ դժվար ժամանակներում իրականացվող գործունեության համար»: Հայաստանի ԱԳ նախարարը գնահատելի է համարել, որ ԵՄ խորհրդում Իսպանիայի…
Ադրբեջանը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ. Միրզոյան
Ադրբեջանը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ: Այդ մասին Էստոնիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը: «Կարծում եմ, որ Ադրբեջանը պետք է վերադառնա բանակցությունների սեղան, հանդիպումների ձևաչափ, գործընթաց։ Մենք մի քանի անգամ առիթ ունեցել ենք ասելու, որ մեծ մասը գործի, ըստ էության, արված է, եթե խոսում ենք պայմանագրի մասին, և…
Մեզ անհրաժեշտ են բոլոր շահագրգիռ կողմերի և միջազգային հանրության իրական ջանքերը՝ Հարավային Կովկասում բռնության էջը շրջելու համար. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովին: «Նախևառաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել Հյուսիսային Մակեդոնիայի նախագահությանը ԵԱՀԿ-ում՝ վերջին մեկ տարվա ընթացքում այս կազմակերպությունն առաջնորդելու համար: Իսկապես դա հեշտ գործ չէր, քանի որ ԵԱՀԿ-ն, որը դեռևս հանդիսանում է աշխարհի ամենամեծ անվտանգային կազմակերպությունը, արագորեն հետընթաց է ապրում, քանի որ ժամանակին պատշաճ կերպով ընդունված և…
Մեկնարկել է դեպի Եվրամիություն վիզաների ազատականացման մասով երկխոսությունը․ Միրզոյան
Հայաստանը շարունակելու է խորացնել իր հարաբերությունները Եվրոպական միության հետ: Նախարարը հատուկ ընդգծեց Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելության դերը մինչև այս պահը Հայաստանի սահմանային կայունության և անվտանգության գործում․ «Մենք, պայմանականորեն, բացահայտում ենք Եվրոպական միության հետ համագործակցության նոր հարթակներ, նոր ուղղություններ, օրինակ՝ քաղաքական և անվտանգային երկխոսությունը»։ Կան համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրով ստանձնած պարտավորություններ և հանձնառություններ, որոնք…
Մեր երախտագիտությունն ենք հայտնում, որ Հունգարիան կարողացավ 5 հայ ռազմագերի վերադարձնել. Միրզոյան
Մեր երախտագիտությունն ենք հայտնում, որ Հունգարիան կարողացավ 5 հայ ռազմագերի վերադարձնել: Այս մասին ասել է Միրզոյան:
Ապագայի ծրագրերը հնարավոր չի լինի կյանքի կոչել, եթե տարածաշրջանային կարմիր գծերը չհարգվեն բոլորի կողմից. Միրզոյան
Հոկտեմբերի 23-ին Թեհրանում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով մասնակցել է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») ձևաչափով հանդիպմանը, որին մասնակցում էին նաև Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ կան խնդիրներ, շատ բարդ խնդիրներ, կա պատմություն, և…
ՄԱԿ-ի կարևորագույն սկզբունքներից մեկն այն է, որ որևէ մեկն անուշադրության չմատնվի․ Միրզոյան
ՄԱԿ-ի կարևորագույն սկզբունքներից մեկն այն է, որ որևէ մեկն անուշադրության չմատնվի։ Այս մասին Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «4 տարեկան Էդվինը, 6 տարեկան Անաստասիան, 7 տարեկան Մարիան, 5 տարեկան Դավիթը, 5 տարեկան Տաթևը, 8 տարեկան Սամվելը և շատերը դեռ հույս ունեն, որ անուշադրության չեն…
Միրզոյանը Լիտվայի արտգործնախարարին է ներկայացրել Արցախում ստեղծված իրավիճակը
Օգոստոսի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։ Այս մասին տեղեկանում է ԱԳՆ-ից: Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու ահագնացող հումանիտար ճգնաժամը: Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղ սննդի, դեղորայքի եւ առաջնային անհրաժեշտության այլ ապրանքների…
Միրզոյանը Բորելի հետ քննարկել է ԼՂ-ում ահագնացող հումանիտար ճգնաժամը
Օգոստոսի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: Քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը: Արարատ Միրզոյանը շեշտել է Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման հրամայականը` համաձայն…
Սա նույնիսկ շրջափակում չէ, սա ԼՂ-ի պաշարում է, մարդիկ պաշարված են. Միրզոյան
Հուլիսի 8-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում անցկացվող «Համաշխարհային կարգը խախտված. ինչպե՞ս կայունացնել համաշխարհային քաղաքականությունը» պանելային քննարկմանը: Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը՝ հրապարկելով նրա ելույթը։ Անդրադառնալով ՀՀ-ԵՄ գործընկերությանը՝ Միրզոյանը նշել է. «Ներկայումս Հայաստանը ժողովրդավարական լայնածավալ բարեփոխումների գործընթաց է իրականացնում՝ ուղղված ժողովրդավարական հաստատությունների, մարդու իրավունքների…















