Միքայել Փաշայան
Փաշինյանը պաշտոնից ազատել է Արտակ Դավթյանին ու Միքայել Փաշայանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է Արտակ Դավթյանին ազատել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արտակ Դավթյանին ազատել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից», – ասված է որոշման մեջ։ Ինչպես նաև Փաշինյանը որոշում է ստորագել, որով Միքայել Փաշայանը ազատվում է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության…
Քննարկվում է էլեկտրոնային ՀԴՄ-ների ներդրման գաղափարը
Այսօր կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ընթացքում ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը խոսեց էլեկտրոնային ՀԴՄ կտրոնների ներդրման մասին։ «Դա նոր համակարգ է, որն արդեն իսկ ստեղծվել է ՊԵԿ–ում։ Հիմա սպասում ենք, որպեսզի բիզնեսն ընդառաջ գա ու ինտեգրվի այդ համակարգին։ 20 միլիոն դոլարի հնարավոր խնայողություն՝ նորարարության հաշվին «Էլեկտրիկ Երևան» ՀԿ հիմնադրի և ընկերների կողմից առաջարկված նորարարությունը…
ՊԵԿ-ը ներկայացրել է խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման նախագիծ
Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության նախաձեռնությամբ անցկացվել է աշխատանքային հանդիպում Հայաստանում գործող խաղատների, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպիչների, ինչպես նաև ոլորտի վերահսկողությունն իրականացնող պատասխանատուների հետ: ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը ներկայացրել է խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի նախագիծը: Նա ընդգծել է, որ ներդրվելու է խաղային ոլորտի էլեկտրոնային կառավարման առաջադեմ և բացառիկ,…
Վրաստանի պատվիրակությունը ծանոթացել է ՊԵԿ-ում կիրառվող տեղեկատվական համակարգերին
Պետական եկամուտների կոմիտեում հուլիսի 22-ին կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի պատվիրակության հետ։ Վրացի գործընկերները ծանոթացել են ՀՀ ՊԵԿ տեղեկատվական համակարգերին՝ փորձի փոխանակման և համագործակցության նոր հնարավոր ոլորտների բացահայտման նպատակով։ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցները ներկայացրել են «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» պորտալում գործող համակարգերը,…
Արցախում անցկացվել է «Թիմ բիլդինգի» տարեկան միջոցառումը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի նախաձեռնությամբ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների և միջազգային համագործակցության վարչությունների աշխատակիցների համար թիմի կառուցման (team building) հերթական տարեկան միջոցառումն անցկացվել է Արցախի Հանրապետությունում։ Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը և Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը կարևորել են երկու հանրապետությունների հարկային մարմինների միջև համագործակցության և փորձի փոխանակման…
Հայաստանի մաքսային ծառայությունը միաձայն վերընտրվել է աուդիտի կոմիտեի անդամ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության տարեկան ամառային նստաշրջանին: Քննարկվել են ՀՄԿ կոմիտեների և ենթակոմիտեների նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև մաքսային ոլորտի մի շարք հարցեր: Մասնավորապես՝ ապրանքների դասակարգումը, մաքսային արժեքի որոշումը, սահմանային համագործակցությունը, «մեկ կանգառ-մեկ պատուհան» սկզբունքը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արդի զարգացումները և…
ՊԵԿ-ի նախաձեռնությամբ մեկնարկել է առևտրի դյուրացմանն ուղղված տարածաշրջանային աշխատաժողով
Հունիսի 11-ին Երևանում մեկնարկել է առևտրի դյուրացմանն ուղղված տարածաշրջանային աշխատաժողով, որի աշխատանքները համակարգում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն: Աշխատաժողովի կազմակերպմանն աջակցել են Համաշխարհային մաքսային կազմակերպությունը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, Ասիական զարգացման բանկը ու ՄԱԿ-ի` Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովը (UN ESCAP): Մինչև հունիսի 13-ը տևող աշխատաժողովում քննարկվելու են էլեկտրոնային առևտրի դերին, առևտրի ֆինանսավորմանը,…
Առաջնորդության դպրոցի ունկնդիրներին ներկայացվել են տեղեկատվական տեխնոլոգիաների նորարարությունները
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունում անցկացվել է բաց դաս՝ Առաջնորդության դպրոցի ունկնդիրների համար: ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը մասնակիցներին ներկայացրել է կոմիտեում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և զարգացման ուղղությամբ վերջին շրջանում կատարված աշխատանքները, ինչպես նաև կառավարման, նախագծերի արդյունավետ իրականացման նորարարական մոտեցումները և բիզնես գործընթացները: Բաց դասի մասնակիցները ծանոթացել են նաև մեծ ծավալի տվյալների (big…