մի շարք շրջաններում

  • Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին և 24-ին կեսօրից հետո՝ դեպի երեկո, Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց ձորում, Սյունիքի նախալեռներում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում քամու ուժգնացում 20-25 մ/վրկ, բուք, ճանապարհներին՝ մերկասառույց։ Երևանում սպասվող տեղումները բարձրադիր գոտում կլինեն թաց ձյան, ցածրադիր գոտում՝ ձնախառն անձրևի տեսքով։

    Մի շարք շրջաններում վաղը սպասվում է ձյուն
  • «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 9-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Ջերմուկի տարածաշրջանում, Տիգրանաշենի ոլորաններում, Սարավանի և Մեղրիի լեռնանցքներում ձյուն է տեղում։ Արթիկի, Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում Սպիտակ քաղաքում տեղում է ձյուն Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

    Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում