Մխիթար Աղաբեկյան
Քաղցկեղից մահացել է գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Արթուր Աղաբեկյանի որդին` Մխիթար Աղաբեկյանը: Նա ղեկավարում էր տեքստիլի արտադրությամբ զբաղվող «Սարտեքս» ընկերությունը Ստեփանակերտում: Հոգեհանգստյան կարգը տեղի կունենա երկուշաբթի` մարտի 16-ին, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում: Հուղարկավորությունը՝ մարտի 17-ին Մեծ Թաղերի գերեզմանատանը: Այս մասին հայտնում է news.am-ը։