ՄՈԳ
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ անդրադարձել է արտերկրի բուհեր ընդունված ուսանողների խնդրին, ովքեր արտակարգ դրության պատճառով չեն կարողանում մեկնել երկրից։ «Պարո՛ն վարչապետ, հիմա այս երիտասարդները ի՞նչ պիտի անեն Ահա այս երեք հրաշալի աղջիկները՝ Անգելինա Կոգուրը, Արևիկ Զաքարյանն ու Տաթևիկ Սահակյանը դիմել են ինձ և հիմա ես էլ դիմում եմ…
Կառավարությունը փոփոխություններ կատարեց Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու որոշման մեջ։ Ըստ այդմ՝ ✅ հստակեցվել են քաղաքացիների կողմից դիմումներ ներկայացնելու ժամկետները: ✅ ՄՈԳ-ի շեմը սահմանվել է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 80 տոկոսը: ✅ Հանձնաժողովի հետ անցկացվող հարցազրույցի (E 5) փուլը հանվել է, քանի…
Կառավարության որոշման համաձայն տարկետման իրավունք է սահմանվում միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող քաղաքացիների համար, «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում դասակի հրամանատարների պատրաստման ուղղությամբ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը նվազեցվում է և սահմանվում է 2 տարի 3 ամիս ժամկետով, որում առաջին 3 ամիսը՝ պարտադիր զինծառայողի կարգավիճակով պատրաստություն անցնելու, և 2 տարին՝ կրտսեր սպայական կազմի պայմանագրային զինծառայություն…
ՀՀ Կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք. Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով կարող են դիմել ՀՀ կրթության և գիտության նախարարություն մինչև 2019 թվականի մայիսի 1-ը` համաձայն ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ սահմանված կարգի: Դիմումին կից ներկայացվում են դիմելու օրվան…