Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումները եզրափակվեցին ավանդական ծաղկահավաքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ծաղիկներն արդեն տարիներ շարունակ վերամշակվում են և ոչ թե այրվում, ինչպես արվում էր ավելի քան 10 տարի առաջ: Միջոցառման ընթացքում բոլոր ծաղիկները հավաքվում են և տեղափոխվում հուշարձանի հետնամաս, առանձնացվում են ցողունն ու թերթիկները: Կայքի հետ զրույցում ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի ատենապետ-վաշտապետ Սարօ Թաթյոսն ասել…