Մոնա Լիզա կտավի վրա
Լուվրը դատական հայց կներկայացնի Մոնա Լիզա կտավի վրա տորթ նետած իտալացու դեմ
Le Parisien թերթը հայտնում է,որ Լուվրի արվեստի թանգարանը դատական հայց կներկայացնի այցելուի դեմ, որը տորթ է նետել իտալացի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավի վրա։ Հրատարակության տվյալներով՝ 24-ամյա վանդալն այժմ գտնվում է հոգեբուժարանում։ Բժիշկները դեռ պետք է պարզեն, թե արդյոք հնարավոր է բժշկական հիմքերով նրա ձերբակալությունը։

