Մոցարտը քաղաքում
Մոցարտյան կատարյալ երաժշտությունը կհնչի ֆիլհարմոնիկի լավագույն երաժիշտների կատարմամբ՝ զուգակցվելով ուրբանիստական ոճի գեղանկարների ցուցահանդեսով, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ «Մոցարտը՝ քաղաքում» մշակութային երեկոն կկայանա սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19։30-ին «Լոֆթ» ինքնազարգացման և ժամանցի կենտրոնի բակում: Երեկոյի ընթացքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներ Նարեկ Ավագյանի (ֆլեյտա), Արամ Ասատրյանի (ջութակ), Մերի Դոլմազյանի (ալտ) և Վահե Դանիելյանի (թավջութակ) կատարմամբ…