Մուսա Սիսոկո

  • Վստահ եմ, որ Սադիոն կտեղափոխվի Մադրիդ․ Սիսոկո

    Վստահ եմ, որ Սադիոն կտեղափոխվի Մադրիդ․ Սիսոկո

    «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Մոհամեդ Սիսոկոն խոսել է Սադիո Մանեի մասին։ «Ես վստահ եմ, որ Սադիոն կտեղափոխվի Մադրիդ: Նա ունի այն որակները, որոնք անհրաժեշտ են թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին: «Լիվերպուլի» համար էլ այս տեղափոխությունը օգտակար կլինի: Նրանք այդ գումարը կարող են օգտագործել նոր տաղանդներ ձեռք բերելու համար», – Daily Mail-ի հաղորդմամբ՝ ասել է Սիսոկոն:

  • Վստահ եմ՝ Դեմբելեն կմնա Բարսայում․ Սիսոկո

    Վստահ եմ՝ Դեմբելեն կմնա Բարսայում․ Սիսոկո

    «Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեի գործակալ Մուսա Սիսոկոն նշել է, որ ֆուտբոլիստը ոչ մի րոպե չի մտածել ակումբից հեռանալու մասին։ «Նա իրեն շատ լավ է զգում ակումբում, չնայած եվրոպական մեծ թիմերի հետաքրքրությանը, նա ցանկանում է երկարաժամկետ հաջողության հասնել։ Ցավոք, վնասվածքը ժամանակավորապես հնարավորություն չի տա խաղալ Ուսմանին, բայց դա չի ազդում նրա հաջողության ծարավի վրա: Համոզված եմ,…

  • ՄՅՈւ-ի երկրպագուներին դուր չի եկել Սիսոկոյի արարքը Ջեյմսի հանդեպ

    ՄՅՈւ-ի երկրպագուներին դուր չի եկել Սիսոկոյի արարքը Ջեյմսի հանդեպ

    «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին բարկացրել է այն պահը, երբ «Տոտենհեմի» կիսապաշտպան Մուսա Սիսոկոն ոտքով հարվածում է Դանիել Ջեյմսին ՄՅՈւ-Տոտենհեմ ընկերական խաղում: Երկրպագուներին հատկապես դուր չի եկել այն, որ մրցավարը Սիսոկոյին դեղին քարտ ցույց չի տվել, և Սիսոկոն մնացել է առանց «պատժի»: ՄՅՈւ-ի երկրպագուները շտապել են Twitter՝ արտահայտելու իրենց բարկությունը Սիսոկոյի արարքի հանդեպ: https://www.youtube.com/watch?v=pBILHO_TXM0