Մուրացան
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի Facebook-ի էջից տեղեկացել ենք, որ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի շտապօգնության արտագնա բրիգադն այսօր Մեղրիից Երևան է տեղափոխել բրոնխիոլիտ ախտորոշմամբ 17 օրական երեխայի՝ ծանր, թթվածնակախյալ վիճակով: «Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի ղեկավար Հրանտ Կալենտերյանի խոսքով՝ փոքրիկը գտնվում է համալսարանական բժիշկների վերահսկողության տակ. ստանում է համալիր բուժում՝ օքսիգենոթերապիա, ինհալացիոն և հակաբակտերային թերապիա: Բժշկական կենտրոն…
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը հոկտեմբերի 29-ին այցելել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոց և ծանոթացել մանկական Covid բաժանմունքում բուժում ստացող երեխաների առողջական վիճակին: Այս մասին Facebook-ում գրառում է կատարել Մուրադյանը, մանրամասնելով, որ ներկա պահին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում կորոնավիրուսով հիվանդ 17 երեխա է հոսպիտալացված: «Փոքրիկներից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր՝ վերակենդանացման բաժանմունքում են, 6…
Այսօր Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ահարոնյան փողոցի շենքերից մեկից թունավորման կասկածանքով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 3 երեխա։ Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը: Նա հայտնել է, որ 3 անչափահաս երեխաները ստացել են համապատասխան բուժօգնություն և ներկա պահին պատրաստվում են դուրսգրման:
Հուլիսի 28-ին Sputnik Արմենիայի հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնել է, որ Գեղարքունիքում հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով անհետ կորած զինծառայողը գտնվել է։ Սանոսյանը նշել է, որ զինծառայողը ծայրահեղ ծանր վիճակում է, նոր տեղափոխվել է Երևան։ Մարզպետի խոսքով՝ վիրավոր զինծառայողը եղել է դիրքի շրջակայքում, այդ պատճառով էլ սկզբում կարծել են, թե նա անհետ կորած է։ Սանոսյանը…