ՄՊՀ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ) վարույթ է սկսել՝ ուսումնասիրելու հսկիչ-դրամարկղային մեքենաներ սպասարկող ընկերությունների կողմից ծառայությունների գների բարձրացման օրինաչափությունը և հիմնավորվածությունը։ Հանձնաժողովի հայտարարության մեջ նշվում է, որ տնտեսվարող սուբյեկտները, որոնց համար 2024 թվականին բարձրացել են ծառայությունների ձեռքբերման գները, կարող են տեղեկություններ ներկայացնել info@competition.am էլեկտրոնային հասցեով՝ վարույթին օժանդակելու նպատակով։ Այս գործընթացը միտված է ուսումնասիրելու, թե արդյոք գների բարձրացումը…
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ) 2024 թվականի դեկտեմբերի 10-ին ընդունել է կարևոր որոշում՝ կիրառելով ավելի քան 1 մլրդ դրամի տուգանք բենզին իրացնող չորս խոշոր ընկերությունների նկատմամբ՝ հակամրցակցային համաձայնության պատճառով: Տուգանքները սահմանվել են «Սի Փի Էս Էներջի Գրուպ» (392 484 000 ՀՀ դրամ), «Ֆլեշ» (324 110 000 ՀՀ դրամ), «Մեգա Թրեյդ» (206 223 000 ՀՀ դրամ) և…
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվության միջոցներ է կիրառել կաթնամթերք արտադրող «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» ՍՊԸ-ի, «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ի և «Մեր Երկիր» ՍՊԸ-ի նկատմամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄՊՀ-ն: Վարույթների քննության արդյունքում Հանձնաժողովն արձանագրել է, որ «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» ՍՊԸ-ի կողմից արտադրվել և իրացվել է բուսական յուղի առկայությամբ պանիր, իսկ…
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել Երևանի քաղաքապետարանի նկատմամբ 2021 և 2022 թվականների ընթացքում ավտոբուսների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերում տնտեսական մրցակցության բնագավառում հնարավոր իրավախախտման առնչությամբ: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված գնման ընթացակարգերի հրավերների տեխնիկական բնութագրերով առերևույթ սահմանվել են այնպիսի պահանջներ, որոնց առկայությունը հանգեցրել է կամ կարող է հանգեցնել գնման ընթացակարգերի…
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի պատվիրակությունը, նախագահ Գեղամ Գևորգյանի գլխավորությամբ, Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի նախագահ Թոմաս Քրոսթնիի հրավերով հոկտեմբերի 3-ին մեկնել է Վարշավա՝ համատեղ իրականացվող «Մրցակցության պաշտպանության համակարգի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում։ Հանձնաժողովի տարածած հաղորդագրությունից, այցի ընթացքում երկու երկրների մրցակցային մարմինների միջև համագործակցության հուշագիր կստորագրվի: ՄՊՀ մասնագետները կծանոթանան վճարումների հետաձգումներին և պայմանագրային առավելություններին…
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2022 թվականի հունիսի 7-ի որոշումներով վարույթներ է հարուցել «Սոֆթ Կոնստրակտ» փակ բաժնետիրական, «Դիջիթեյն» և «Կաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների նկատմամբ ինտերնետ շահումով խաղերի ոլորտում գովազդի միջոցով հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության առերևույթ հատկանիշներով: Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Վճռաբեկ դատարանը 2022 թվականի մայիսի 10-ի որոշմամբ ամբողջությամբ բավարարել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի վճռաբեկ բողոքը՝ բեկանելով Վերաքննիչ վարչական դատարանի որոշումը և, ըստ էության, վերահաստատելով «Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ» ՍՊԸ նկատմամբ 15 000 000 ՀՀ դրամի չափով տուգանք նշանակելու մասին Հանձնաժողովի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 153-Ա որոշման իրավաչափությունը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից: Նշվում…
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտնել է, որ մշտական ուշադրության կենտրոնում են գտնվում լայն սպառման, ինչպես նաև բարձր կենտրոնացվածություն ունեցող ապրանքային շուկաները։ Մանրածախ գների բարձրացմամբ պայմանավորված Հանձնաժողովն ուսումնասիրում է նաև ՀՀ դիզելային վառելիքի շուկան, ինչպես նաև համաշխարհային շուկայի գների դինամիկան և դրա անդրադարձը տարբեր երկրներում դիզելային վառելիքի գների վրա։ «Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում իրացվող ամբողջ նավթամթերքը…
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է կաթի և կաթնամթերքի շրջանառության ոլորտի ապրանքային շուկաներում իրականացված ուսումնասիրության արդյունքները: «Համաձայն ուսումնասիրության արդյունքների՝ «Հում կաթ» ապրանքային շուկայում ձեռքբերման տեսանկյունից չկան գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, շուկան մրցակցային է։ Կաթնամթերք արտադրողները հում կաթի ձեռքբերում իրականացնում են ՀՀ գրեթե բոլոր մարզերից։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հոմոգեն արտադրանքների դեպքում, ինչպիսին է հում կաթը,…
Հուլիսի 23-ին Facebook-ի իր էջում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովը մի շարք ճշգրտումներ է իրականացրել հեղուկ գազի գների բարձրացման վերաբերյալ՝ նշելով, որ հեղուկ գազի շուկան մրցակցային է և ունի ցածր կենտրոնացվածություն: «Հայտնում ենք, որ այն պայմանավորված է հեղուկ գազի համաշխարհային շուկայում տեղի ունեցող գործընթացներով, մասնավորապես, համավարակով պայմանավորված սահմանափակումների թուլացմամբ,…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի առաջին շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման արարողությանը: Վարչապետը համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի ուղեկցությամբ շրջայց է կատարել համալսարանի տարածքում: Այնուհետև Նիկոլ Փաշինյանն ու Վիկտոր Սադովնիչին համալսարանի հարակից պուրակում տնկել են անվանական եղևնիներ և մասնակցել դիպլոմների հանձնելու հանդիսավոր արարողությանը։ ՀՀ վարչապետը իր շնորհավորական խոսքում,…