Մրցավարներ
Նոյեմբերի 8-ից 10-ը կկայանա Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրը: Ստորև՝ խաղերը սպասարկող մրցավարները և ՀՖՖ պատվիրակները․ 08․11.19 «Գանձասար-Կապան»-«Ուրարտու» Երևան 15:00 Արտակ Սիմոնյան Վահան Բերակչյան 08.11.19 «Փյունիկ»-«Շիրակ» Երևան 18։30 Զավեն Հովհաննիսյան Խորեն Զարգարյան 09․11․19 «Ալաշկերտ»-«Արարատ» Երևան 14։00 Սուրեն Բալիյան Միքայել Հասրաթյան 10․11.19 «Նոա»-«Լոռի ՖԱ» Երևան 14։00 Հենրիկ Նալբանդյան Վահան Ղարիբյան 10․11.19 «Արարատ-Արմենիա»-«Երևան» Երևան 15։00 Արտուշ…
Հոկտեմբերի 2-ին տեղի կունենան ՈՒԵՖԱ երիտասարդական Չեմպիոնների լիգայի 2019/2020 մրցաշրջանի առաջին փուլի հանդիպումները։ «Շկենդիա» (Հյուսիսային Մակեդոնիա) – «Շերիֆ» (Մոլդովա) հանդիպումը կսպասարկի հայկական մրցավարական անձնակազմը՝ Զավեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: Նրա օգնականները կլինեն Մեսրոպ Ղազարյանը և Արման Ղուշչյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին՝ ժամը 19:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա» և գավաթակիր «Ալաշկերտ» թիմերի միջև: Հանդիպման գլխավոր մրցավարն է Գևորգ Եղոյանը, առաջին օգնականը՝ Ատոմ Սևգուլյանը և Հարություն Համբարձումյանը, 4-րդ պաշտոնյան՝ Ռուզաննա Պետրոսյանը, տեսուչը՝ Սլավիկ Ղազարյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։
Օգոստոսի 22-ին Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆ փուլի շրջանակներում հայկական «Արարատ-Արմենիան» հյուրընկալելու է Լյուքսեմբուրգյան «Դյուդելանժին»։ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքից տեղեկացնում են, որ խաղը սպասարկելու են ավտսրիացի մրցավարները՝ գլխավոր մրցավար Հարալդ Լեհների գլխավորությամբ։ Նրան օգնելու են Անդրեաս Հայնդրայխը և Մաքսիմիլիան Կոլբիչը, իսկ 4-րդ մրցավարը Յուլիան Վայնբերգերն է։ Հանդիպումն անցկացվելու է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Այն կցուցադրվի Հանրային հառուտաընկերության…
Օգոստոսի 8-ին, «Փյունիկը» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կընդունի անգլիական «Վուլվերհեմփթոնին»: Խաղը կսպասարկեն իտալացի մրցավարները: Գլխավոր մրցավար՝ Մայքլ Ֆաբրի Մրցավարի առաջին օգնական՝ Ֆիլիպո Մելի Մրցավարի երկրորդ օգնական՝ Մաուրո Գալետո 4-րդ պաշտոնյա՝ Լուկա Պաիրետո ՈւԵՖԱ-ի պատվիրակ՝ Քրիստիան Ուելանդեր (Շվեդիա): Այս մասին տեղեկացնում են «Փյունիկի» պաշտոնական կայքից։
Օգոստոսի 7-ից 13-ը Բոսնիայում և Հերցեգովինայում կկայանա կանանց Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի 1-ին խմբի մրցաշարը՝ «ԱՍԱ Թել Ավիվ» (Իսրայել), «Բրեյդաբլիկ» (Իսլանդիա), «Սարաևո» (Բոսնիա և Հերցեգովինա) և «Դրագոն» (Հյուսիսային Մակեդոնիա) թիմերի մասնակցությամբ: Մրցաշարի մրցավարների թվում են Արաքսյա Սարիբեկյանը՝ որպես մրցավար, և Լիանա Գրիգորյանը՝ որպես մրցավարի օգնական: Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։
Օգոստոսի 2-ից 4-ը կկայանան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 1-ին տուրի հանդիպումները: Հայտնի են այդ հանդիպումները սպասարկող մրցավարները և ՀՖՖ պատվիրակները՝ Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։
Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին բողոքել է մրցավարներից․ «Ես ոչ միանշանակ զգացողություններ ունեմ մրցաշարի մրցավարության վերաբերյալ։ Չեմ հասկանում այս մրցաշարում VAR-ի օգտագործման չափանիշները: Մրցավարները չեն հասկանում, թե ինչպես օգտագործել այն։ Նրանք բոլորն էլ տարբեր կարծիքներ ունեն։ Ակնհայտ է, որ վերջիններս չեն հասկանում, թե ինչպես պետք է աշխատել այս համակարգի հետ», – մարզչի խոսքերը փոխանցում…