Յուբենտուս
Goal-ի հաղորդմամբ՝ «Ուոթֆորդի» կիսապաշտպան Իսմաիլա Սարը կարող է կարիերան շարունակել «Լիվերպուլի» կազմում: «Լիվերպուլը» պատրաստ է տրանսֆերային առաջարկ անել 22-ամյա ֆուտբոլիստի վերաբերյալ։ Կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է նաև «Յուվենտուսը»։
«Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուաինը կարող է կարիերան շարունակել «Ֆիորենտինայում»: Հայտնի է, որ ֆուտբոլիստը կարող է մաս կազմել թուրինյան ակումբի և «Ֆիորենտինայի» գործարքին՝ վերջինիս խաղացող Ֆեդերիկո Կիեզայի տրանսֆերի համար: Նշվում է, որ ակումբները ցանկանում են փոխանակվել Իգուաինի և Քրիստիան Ռոմերոյին Կիեզայի տրանսֆերներով: Այդ մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
«Յուվենտուսը», որը ավելի վաղ հետաքրքրված էր «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի ծառայություններով, հայտնել է, որ հրաժարվում է ֆուտբոլիստին ձեռք բերելու մտքից: Հայտնի է, որ նման որոշման միակ պատճառը ֆինանսական ծանր իրավիճակն է` կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված: Այս մասին հայտնում է corrieredellosport.it-ը:
«Յուվենտուսը» հետաքրքված է «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի ծառայություններով և մտադիր է այս միցաշրջանի ավարտից հետո ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերը: Հայտնենք, որ ավելի վաղ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ռեալը»: Սակայն ակումբները փոխել են իրենց մտադրությունը և այլժս չեն ցանկանում գնել ֆուտբոլիստին: Այս մասին հայտնում է corriere dello Sport-ը: