յուկիա ամանո
Մահացել է ԱԷՄԳ գլխավոր տնօրենը
Մահացել է ԱԷՄԳ-ի (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն։ «Ցավով տեղեկացնում են գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի մահվան կապակցությամբ», – նշված է ԱԷՄԳ-ի քարտուղատության հայտարարության մեջ: Նաև հատնում են, որ ԱԷՄԳ-ի դրոշը կիջեցվի որպես վշտի նշան:
Նախագահ Սարգսյանն ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պատվիրակությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպման ընթացքում նախագահ Սարգսյանը նշել է, որ ատոմային էներգիայի անվտանգ օգտագործումը Հայաստանի համար եղել ու շարունակելու է մնալ կարևոր առաջնահերթություն: Նա շնորհակալություն է հայտնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանն այս տարիների ընթացքում մեր երկրին ցուցաբերած աջակցության համար: Զրուցակիցները մտքեր…
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն գլխավոր տնօրենի հետ
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 29-ին ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյին: Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԱԷՄԳ-ի հետ համագործակցության զարգացումը: Ընդգծելով, որ 2018թ.-ից Հայաստանը հանդիսանում է ԱԷՄԳ կառավարիչների խորհրդի փոխնախագահ, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել գլխավոր քարտուղարի՝ վերոնշյալ կարևոր…



