յու յանգի
Գրան Պրի․ Արոնյանի ու Յանգիի պարտիայի ելքը որոշվեց արմագեդոնում
Ռիգայում ընթացող շախմատի Գրան Պրի մրցաշարի 1/8 եզրափակիչ փուլի շրջանակներում Լևոն Արոնյանը մրցում էր Չինաստանը ներկայացնող Յու Յանգիի հետ։ Դասական և արագ շախմատի բոլոր պարտիաներում կողմերը ոչ-ոքի խաղացին։ Կայծակնային պարտիաներում Արոնյանն ու Յանգին մեկական հաղթանակ տարան։ Արդյունքում՝ հերթը հասավ արմագեդոնին։ Այստեղ կանոններն այնպես են, որ սպիտակները ստանում են 5 րոպե ժամանակ, իսկ սևերը չորս, բայց…
Norway chess. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Յանգիի հետ
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվող շախմատի Norway Chess մրցաշարի 7-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը միավորը կիսել է Չինաստանը ներկայացնող Յու Յանգիի հետ։ Ոչ-ոքի են ավարտվել և դասական, և «արմագեդոն» ձևի պարտիաները։ Արոնյանը 7 տուրերից հետո վաստակած 7,5 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։ Մրցաշարի առաջատարն է նորվեգացի Մագնուս Կարլսենը՝ 9,5 միավորով։