նախարարություն
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ 77 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանը։ Աշոտ Զոհրաբյանը ծնվել է 1945 թ․ Երևանում: 1967-72 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում` Գրիգոր Եղիազարյանի ստեղծագործական դասարանում: 1971 թվականից դասավանդել է Երևանի թիվ 2 երաժշտական…
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվում է «Միջազգային փառատոներին, խորհրդաժողովներին, մրցույթներին, գիտաժողովներին, սեմինարներին, դասընթացներին և այլ հանրային միջոցառումներին ՀՀ երիտասարդների և երիտասարդական պատվիրակությունների մասնակցության աջակցություն» ծրագիրը: Ծրագրով նախարարության կողմից ավիատոմսի ծախսի փոխհատուցում կարող են ստանալ 16-30 (ներառյալ) տարեկան երիտասարդները կամ 16-30 (ներառյալ) տարեկան երիտասարդներից կազմված մինչև հինգհոգանոց խմբի անդամները՝ հետևյալ միջոցառումներին մասնակցելու համար. Միջազգային երիտասարդական ծրագրեր՝…
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հավատարիմ մնալով բացահայտ կեղծիքի շարունակական տարածման իր գործելաոճին՝ հայտարարություն է տարածել՝ պնդելով, թե իբր սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը հայկական ստորաբաժանումները հրետակոծել են ադրբեջանական դիրքերը՝ հայտնում են ՀՀ ՊՆ-ից: «Սա հերթական ապատեղեկատվությունն է, որը, ինչպես արդեն համոզվել ենք, ծառայում է որպես տեղեկատվական հենք՝ ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ ռազմական ագրեսիա իրականացնելու համար»,- ասված…
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 9-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ` չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Պաշտպանության նախարարությունը: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն հայտնում է. Հաշվի առնելով գազաբալոնների վկայագրման համար առաջացած մեծ հերթերը, ինչպես նաև տրանսպորտի անխափան աշխատանքն ապահովելու կարևորությունը և գազաբալոնների վկայագրման գործընթացի արդյունավետ ու պատշաճ կազմակերպումը՝ տեղեկացնում ենք, որ գազաբալոնների վկայագրման համար լիցենզավորված ընկերություններում արդեն հերթագրված տրանսպորտային միջոցների գազալցակայաններում լցավորումը ս.թ. օգոստոսի 1-ից հետո իրականացնելու համար գործարկվելու է գազաբալոնների վկայագրման…
Երեկ՝ 28.07.2022 թ, Հատիս լեռան վրա, չնայած ՀՀ ԿԳՍՄ և ՇՄ նախարարությունների հայտարարություններին՝ շինարարական աշխատանքերը դադարեցնելու մասին, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից պատվիրված շինաշխատանքները շարունակվել են և ոչ մի օր կանգ չեն առել, ինչպես հայտնում են մեր աղբյուրները: Նշված նախարարությունների աշխատակիցները, որպես լիազոր մարմինների ներկայացուցիչներ, հետևում են աշխատանքների իրականացմանը, սակայն չեն կանխարգելում պետական պահպանության տակ…
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը կանցկացնի Գրքի երևանյան հինգերորդ փառատոնը: Գրքի երևանյան փառատոնը հայտարարում է գրական մրցույթ հետևյալ անվանակարգերում. – «Արձակ». – «Պոեզիա». – «Դրամատուրգիա». – «Մանկապատանեկան գրականություն»: Մասնակցության հայտ կարող են ներկայացնել բոլոր գրողները՝ առանց տարիքային սահմանափակման: Գրքի երևանյան փառատոնում նախորդ տարիներին մրցանակային տեղ զբաղեցրած հեղինակներն այս տարի…
ՇՄ նախարարությունը հայտնում է՝ Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հիմնախնդիրը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ուշադրության կենտրոնում։ Սևանա լճում ջրիմուռների (նաև ցիանոբակտերիաների) ծաղկումը հիմնականում պայմանավորված է հետևյալ գործոններով. ֆոսֆորի և ազոտի միացությունների մեծ քանակություն, որը ծառայում է որպես սննդանյութ. ջրի բարձր ջերմաստիճան. լույսի բավականին մեծ ինտենսիվություն. լճի մակարդակի իջեցման հետևանքով Փոքր Սևանում հիպոլիմնիումի…
ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի մասնագիտական չափանիշները սահմանելու մասին նախագիծը։ Ըստ Նախագծի՝ ներկայացվող կարգավորումներով առաջարկվում է ուսուցչի մասնագիտական չափանիշը դիտարկել զարգացման ոլորտների, մասնագիտական գործունեության ձևերի, կարողունակության մակարդակների և մանկավարժի բնութագրերի տեսանկյունից: Ուսուցչի մասնագիտական չափանիշների համար սահմանվել է զարգացման չորս ոլորտ՝ առարկայի իմացություն, դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողություններ, սովորողին ցուցաբերվող աջակցություն, ինքնազարգացում…
Այսօր առանց պլաստիկ տոպրակների միջազգային օրն է, ինչը բացառիկ հնարավորություն է հասարակությանը մեկ անգամ ևս իրազեկելու, որ աշխարհն առանց պլաստիկի իրատեսական է և գոյություն ունեն բանական այլընտրանքային լուծումներ մեկանգամյա պլաստիկ տոպրակներին։ Այդ մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ Թվում է՝ մարդկության կողմից այսքան առատ սպառվող արտադրանքը ստեղծվել է միայն մեր կյանքը հեշտացնելու համար, բայց…
Այսօրվանից սկսվում է անկանխիկ գործարքների դեպքում՝ կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագիրը։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Այսուհետ, կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիներն, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կկատարեն գործարքներ, հաջորդ ամիս կստանան 10%-ի չափով հետվճար,…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության՝ աշխատանքի որոնման «Գտի՛ր աշխատանք» հարթակում այս պահի դրությամբ առկա է ավելի քան 3300 թափուր աշխատատեղ: Հարթակում հավաքված են Երևանում և մարզերում առկա այն թափուր հաստիքները, որոնք գործատուները ներկայացրել են Միասնական սոցիալական ծառայություն։ Թափուր հաստիքների համալրման ընթացակարգին կարող եք ծանոթանալ այստեղ:
Պատվաստումային գործընթացը շարունակվում է, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Հունիսի 19-ի դրությամբ կատարվել է՝ 2 210 776 պատվաստում, որից` առաջին դեղաչափ` 1 137 428, ամբողջապես պատվաստված` 1 011 387, բուստեր` 57 520:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են. «Հարգելի՛ քաղաքացիներ, Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2022 թվականի հուլիսի 1-ից անկանխիկ եղանակով գործարքներ կատարող կենսաթոշակառուներից բացի, 10%-ի չափով հետվճարի իրավունք կունենան նաև նպաստառուները։ Հետվճար ստանալու իրավունքը տարածվում է նպաստների և աջակցության հետևյալ տեսակներն անկանխիկ եղանակով ստացող քաղաքացիների վրա՝ ընտանեկան նպաստ, սոցիալական նպաստ, ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ, կերակրողին…
Ապրիլի 20-ին ԱՀ ոստիկանության Տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության օպերատիվ տեղեկությունների համաձայն, Երևան քաղաքի բնակիչ Ա.Ա.-ն (ծնված 1991թ.) 2021թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում «Facebook» սոցիալական ցանցի միջոցով, ներկայանալով որպես «Արցախի երեխաներին օգնություն տրամադրելու բարեգործական ընկերության» աշխատակից, խաբեությամբ, ի սկզբանե նպատակ չունենալով կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները, վստահությունը չարաշահելու եղանակով և ուրիշի գույքը հափշտակելու միասնական դիտավորությամբ,…