նախկին գլխավոր մարզիչ
Ռեալի նախկին գլխավոր մարզիչ կարող է գլխավորել ՊՍԺ-ն
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարող է գլխավորել ՊՍԺ-ն: Marca-ի տեղեկություններով՝ ֆրանսիական ակումբի հանդերձարանում վստահ են, որ 49-ամյա մասնագետը շուտով ստանձնելու է ակումբի ղեկը: Հենց Զինեդին Զիդանի անունն է պտտվում փարիզյան ակումբի ֆուտբոլիստների շրջանում, որոնք վստահ են՝ թիմում ինչ-որ բան է կատարվում, փոփոխություններ են սպասվում:
Լևոն Ջուլֆալակյանը նոր պաշտոն է ստացել Երևանի քաղաքապետարանում
Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը կգլխավորի Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժինը: Այս մասին տեղեկացնում է Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը: Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին Ջուլֆալակյանը մամուլի ասուլիս հրավիրեց, որտեղ էլ հայտարարեց հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական տալու մասին: https://www.facebook.com/levon.zakaryan.35/posts/3102634299808678