Նախկին թաղապետ
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի նախկին թաղապետ Արմեն Սարգսյանը երեկվանից լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է: Ըստ Ոստիկանության տվյալների՝ նա Ապրիլյան պատերազմի մասնակիցներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով տարբեր բարերարներից գումար է հավաքել, ապա ձեռք է բերել «Նիվա» ավտոմեքենաներ: Դրանք տնօրինել է իր հայեցողությամբ: Մեքենաներից մեկն էլ հայտնաբերվել է Արմեն Սարգսյանի առանձնատան ավտոտնակում: Այս ամենի առիթով շատերը նաև հիշատակեցին…