նախկին ղեկավար
Մահացել է Պենտագոնի նախկին ղեկավար Էշթոն Քարթերը
68 տարեկան հասակում մահացել է Պենտագոնի նախկին ղեկավար Էշթոն Քարթերը, ով գերատեսչությունը ղեկավարել է 2015-2017 թվականներին: Այս մասին հոկտեմբերի 25-ին հայտարարություն է տարածել նրա նախկին ներկայացուցիչ Փիթեր Կուկը: «Խոր վշտով տեղեկացանք պաշտպանության նախկին նախարար Էշթոն Քարթերի ընտանիքից, որ նա մահացել է հոկտեմբերի 25-ի գիշերը Բոստոնում՝ 68 տարեկան հասակում հանկարծակի սրտի կաթվածի հետևանքով»,- ասված է հաղորդագրությունում։
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը դաժան ծեծի է ենթարկվել
Ինչպես հայտնու է Irakanum.am-ը, քաղաքական գործիչ, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը դաժան ծեծի է ենթարկվել իր տան շքամուտքի դիմաց։ Ըստ տեղեկությունների՝ ծեծից հետո Էդգար Ղազարյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Նա գտնվում է Էրեբունի ԲԿ-ում։
Վեդու նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ հատուկ հանձնարարությունների գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում կատարված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն՝ 1999-2021 թթ. ընթացքում Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ: «Այսպես. Վեդի համայնքի ղեկավարը, խախտելով ՀՀ կառավարության 29.12.2011 թիվ 1920-Ն որոշման պահանջները, իր մտերիմ…
Կարճևան համայնքի նախկին ղեկավարին և քարտուղարին մեղադրանքներ են առաջադրվել
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով 2019 թվականի փետրվարի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեկան օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ի մասով հարուցվել էր քրեական գործ՝ Սյունիքի մարզի Կարճևան հայանքի «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ հարակից տարածքները աճուրդների միջոցով ապօրինի օտարելու դեպքի առթիվ:…
Դավթաշենի նախկին ղեկավարի նկատմամբ խափանման միջոց կկիրառվի գրավը․ փաստաբան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց գրավ կիրառել: Այս մասին հայտնել է Բաղդասարյանի պաշտպան Հրանտ Անանյանը՝ հավելելով, որ գրավի չափը կազմում է 5 միլիոն դրամ: «Պարոն Բաղդասարյանը մեղադրանքը չի ընդունում ու պնդում է, որ հափշտակություն չի կատարել»,-ասել է Անանյանը: Դավթաշեն վարչական շրջանի նախկին…
Ձերբակալվել է «Շենգավիթ» բարեգործական հիմնադրամի տնօրենը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավարը, առնչություն չունենալով եղբոր հիմնադրած «Շենգավիթ» բարեգործական հիմնադրմանի հետ, 2012-2017 թվականների ընթացքում հիմնադրամին դրամական օգնություն տրամադրելու վերաբերյալ պաշտոնական գրություններ է ուղարկել Շենգավիթում…
ՀՈԱԿ-ի տնօրենն ու Գառնիի նախկին ղեկավարը խոշոր չափերով յուրացումներ են կատարել
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է ՀՈԱԿ-ի տնօրենի և Գառնի համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ՝ խոշոր չափերով յուրացումներ կատարելու դեպքի հանգամանքները: Քննության ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Գառնիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը, ով հանդիսանում է նաև «Գեղարդի հովիտ ագրոտուրիզմի զարգացման» ՀԿ-ի ղեկավար, դիմել է Գառնի համաքնի…
Մրգաշենի նախկին ղեկավարը յուրացրել է 3 Միլիոնից ավել դրամ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, նաև, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների` պարզել են, որ Կոտայքի մարզի Մրգաշեն համայնքի նախկին ղեկավարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2015-2018 թթ. ընթացքում կայացրել է որոշումներ` Մրգաշենի մի շարք բնակիչների անվամբ, որպես սոցիալապես անապահով անձանց,…
Բացահայտվել են Շենգավիթի նախկին ղեկավարի ապօրինությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանության ԵՔ վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավարը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, համայնքապետարանի տարբեր աշխատակիցների միջոցով վարչական շրջանի տարբեր տնտեսվարող անձանցից, ինչպես և ռուսաստանաբնակ անձանցից հավաքագրել է ընդհանուր 9900 դոլարին համարժեք 4․752․000 դրամ՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասնակիցներին ֆինանսական…
Բացահայտվել են Հայանիստ համայնքի նախկին ղեկավարի ապօրինությունները (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Արարատի մարզում խոշոր չափերի յուրացման կամ վատնման առերևույթ հանցագործության դեպք են բացահայտել: Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Հայանիստ համայնքի նախկին ղեկավարը, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2005…
Գնդևազի նախկին ղեկավարի նկատմամբ հարուցված քրգործի շրջանակներում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 50 մլն դրամը
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքի առթիվ Ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը. պետությանը պատճառված վնասը մասամբ վերականգնվել է։ Նախաքննության ընթացքում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ հողատարածքների օտարման գործընթացում Գնդեվազ…
Բացահայտվել են Ձորակապ համայնքի նախկին ղեկավարի ապօրինությունները
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Շիրակի մարզային վարչությունների և Անիի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումներով բացահայտվել են Ձորակապ համայնքի նախկին ղեկավարի ապօրինությունները: Մասնավորապես, ըստ նախնական տվյալների, ելնելով խմբային շահերից, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2014 թվականին…
Դավթաշենի նախկին ղեկավարի աշխատակազմում հրամանագրվել էին նրա մտերիմները ու չէին հաճախել աշխատանքի․ հարուցվել է քրգործ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել։ Տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում, 2009-ից 2018 թվականն ընկած ժամանակահատվածում, տարբեր հաստիքների են հրամանագրվել, բայց փաստացի աշխատանքի չեն հաճախել վարչական շրջանի նախկին ղեկավարի…
Նոր Նորքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ յուրացումներ կատարելու համար
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի և ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի նախկին պետի կողմից առերևույթ յուրացումներ կատարելու մի շարք հանգամանքներ: Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել: Նախնական տվյալներով՝ 2012 թվականի մայիսի 21-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 5-ն ընկած…












