Նապոլիի
«Չելսին» հետաքրքրված է «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի ծառայություններով, հայտնում է Daily Mail-ը: Լոնդոնյան ակումբն իտալական ակումբին արդեն արել է 65 միլիոն եվրոյի առաջին առաջարկը։ Իտալական կողմը ժամանակ է խնդրել մտածելու համար։ 23-ամյա նիգերիացու պայմանագիրը նեապոլիտանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։ Այս մրցաշրջանում Օսիմհենը բոլոր մրցաշարերում անցկացրել է 9 հանդիպում՝ դառնալով 5 գոլի հեղինակ։
«Նապոլիի» կիսապաշտպան Ամին Յունեսի ծառայություններով հետաքրքրված է ռուսական «Լոկոմոտիվը» Ակումբը արդեն սկսել է բանակցությունները ֆուտբոլիստի գործակալների հետ: Այսպիսով Յունեսը մոտ է «Լոկոմոտիվ» տեղափոխվելուն, քանի որ նա չի մտնում «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի ծրագրերի մեջ: Այս մասինհաղորդում է Sport Express-ը:
23-ամյա կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսին «Նապոլիում» նոր պայմանագիր են առաջարկել։ Սակայն Ռուիսը դեռևս չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը մինչև մրցաշրջանի ավարտը։ Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Նապոլիի» կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը թիրախ է լինելու թե՛ «Ռեալի», թե՛ «Բարսելոնայի» համար: «Բարսելոնան» և «Ռեալը» կապ են հաստատել Ռուիսի գործակալի հետ հնարավոր տրանսֆերի շուրջ։ Ռուիսի տրանսֆերի համար ամռանը այս երկու ակումբները պայքարելու…