Նավալնի
Նավալնին մահացել է բնական պատճառներով. Նավալնու ներկայացուցիչ
«Բևեռային գայլ» գաղութում փետրվարի 16-ին մահացած ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, բժշկական եզրակացության համաձայն, մահացել է բնական պատճառներով՝ հայտնել է Նավալնու ներկայացուցիչ Կիրա Յարմիշը: Քաղաքական գործչի մայրն էլ տեղեկացրել է, որ իրեն ցույց են տվել որդու մարմինը, սակայն պահանջել են գաղտնի հուղարկավորություն կազմակերպել՝ Ռուսաստանի քննչական կոմիտեի պայմաններով: Հիշեցնենք՝ Նավալնիի մահից հետո ռուսական ԶԼՄ-ները գրել են,…
Պիտի բացատրե՞ն, որ հասկանաք՝ Նավալնու թեման խորհրդարանում արծարծելը վնաս է․ Մեհրաբյան
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը գրառում է կատարել facebook-ում և անդրադարձել է պատգամավորների Ազգային ժողովի ամբիոնից արծածվող խոսույթներին։ «Այո, Նավալնին քաղբանտարկյալ է, իսկ մինչ այդ՝ քիմիական զենքը տեռորիստական նպատակներով կիրառման զոհ։ Եվ ի՞նչ։ Բայց դրա մասին ԱԺ-ում խոսել պետք է՞։ Պիտի բացատրե՞ն, որ հասկանաք, որ էս թեման խորհրդարանում արծարծելը վնաս է, թե՞ առանց բացատրելու եք հասկանում։ Թող…
Նավալնին բանտից տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց
RIA Novosti լրատվական գործակալոության հաղորդմամբ՝ բժիշկների ժողովը որոշում է կայացրել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին Պոկրովի գաղութից տեղափոխել Վլադիմիրի դատապարտյալների տարածաշրջանային հիվանդանոց: Այժմ Նավալնիի առողջական վիճակը գնահատվում է բավարար վիճակում: Հիվանդի համաձայնությամբ նրան նշանակվել է վիտամինաթերապիա: Հիշեցնենք, որ մարտի վերջին Նավալնին հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով թույլ տալ, որ անկախ բժիշկները տեսակցեն իրեն:
ԵՄ-ն պահանջում է ազատ արձակել Նավալնիին
Եվրամիություն արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Նաբիլ Մասրալլին հայտնել է, որ ԵՄ-ն մտահոգված է Ռուսաստանում գաղութում գտնվող ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակով և կոչ է անում «անհապաղ ազատ արձակել» նրան: Ավելի վաղ Նավալնիի փաստաբան Օլգա Միխայլովան, գաղութում Նավալնին այցելելուց հետո, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր բլոգերի առողջական խնդիրների մասին, ըստ նրա, Նավալնիի ոտքն ու մեջքը ցավում…
ԵՄ-ն Ռուսաստանի համար անհուսալի գործընկեր է. Լավրով
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսում մեկնաբանել է Ալեքսեյ Նավալնու հետ կապված Եվրամիության հնարավոր պատժամիջոցները: Լավրովը հայտարարել է, որ դա ԵՄ ներքին գործն է, բայց Ռուսաստանի համար դաշինքն անհուսալի գործընկեր է: «Մենք դրան վերաբերվում ենք որպես Եվրամիության ներքին գործի: Մենք վարժվել ենք, որ ԵՄ-ն, ինչպես արդեն…
Լավրովը հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Բլինկենի հետ
ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է, որ արտգործնախարար Սերգեյ Լավրովն առաջին հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Բլինկենի հետ։ Լավրովը ԱՄՆ պետքարտուղարի հետ հեռախոսազրույցում քննարկել է Նավալնիի գործի շուրջ ստեղծված իրավիճակը, կոչ է արել հարգել ռուսական դատական համակարգը: Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին Մոսկվայի Սիմոնովսկիի դատարանը չեղյալ է հայտարարել Ալեքսեյ Նավալնիի պայմանական պատժաչափը «Իվ Ռոշեի» գործով՝ փոխարինելով այն 3,5…
Ինչու էին Պուտինին վախեցրել հունվարի 23-ի և 31-ի հանրահավաքները (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին Twitter-ի իր էջում գրառում է կատարել։ «Ինչու էին Պուտինին վախեցրել հունվարի 23-ի և 31-ի հանրահավաքները»,- գրել է Նավալնին և տեսանյութ հրապարակել։
Նավալնիի դատավճիռն անթույլատրելի է․ Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ի իր էջում արձագանքել է ՌԴ-ում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ազատազրկման պայմանական ժամկետն իրականով փոխարինելու որոշմանը: «Ալեքսեյ Նավալնիի դատավճիռն անթույլատրելի է: Քաղաքական տարաձայնությունները ոչ մի պարագայում հանցագործություն չեն համարվում: Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել նրան»,- գրել է Մակրոնը: Հիշեցնենք, որ երեկ ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի պայմանական ազատազրկումը…
Որքան էլ նա իրեն մեծ քաղաքական գործիչ ձևացնի, պատմության մեջ կմտնի որպես թունավորող․ Նավալնին՝ Պուտինի մասին
«Որքան էլ նա իրեն մեծ քաղաքական գործիչ ձևացնի, պատմության մեջ կմտնի որպես թունավորող»․ Նավալնին՝ Պուտինի մասին: https://www.facebook.com/azatutyun/videos/854252282079197 Տեսանյութը՝ Ազատություն ռադիոկայանի։
Նավալնին դատապարտվեց 3.5 տարվա ազատազրկման
RIA Novosti-ի հաղորդմամբ՝ Մոսկվայի Սիմոնովսկիի դատարանը չեղյալ է հայտարարել Ալեքսեյ Նավալնիի պայմանական պատժաչափը «Իվ Ռոշեի» գործով՝ փոխարինելով այն 3,5 տարվա իրական ժամկետով: Նշենք, որ մինչ այս Նավալնին կարողացել էր երեք անգամ խուսափել պայմանական պատիժը իրականով փոխարինելուց: Պայմանական պատժաչափը փոխարինելու որոշումն առայժմ ուժի մեջ չի մտել. կողմերը որոշումը բողոքարկելու համար ունեն 10 օր ժամանակ:
Ռուսաստանում ոստիկանության գործողությունները աննախադեպ են եղել դաժանությամբ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ռուսաստանում հունվարի 31-ին ոստիկանության գործողությունները վերջին 30 տարիների ընթացքում աննախադեպ են եղել դաժանությամբ։ https://www.facebook.com/radiosvoboda/videos/2512258752413801 Տեսանյութը՝ Радио Свобода- ի։
Նավալնիի կինը բերման է ենթարկվել Մոսկվայում երթի ժամանակ
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Մոսկվայում չարտոնված ցույցին մասնակցելու համար ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կինը ՝ Յուլիան, բերման է ենթարկվել։ Նրան տեղափոխել են «Մատրոսկայա տիշինա» քննչական մեկուսարան, որտեղ գտնվում է նաև Նավալնին։ Հիշեցնենք՝ Նավալնիի կինը բերման է ենթարկվել նաև հունվարի 23-ին Պուշկինի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ։
Չարտոնված ակցիաներին ոչ այնքան շատ քաղաքացիներ են մասնակցել․ Պեսկով
Ինտերֆաքս -ի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ հունվարի 23-ին Ռուսաստանի քաղաքներում տեղի ունեցած չարտոնված ակցիաներին ոչ այնքան շատ քաղաքացիներ են մասնակցել: Ըստ նրա՝ նման անօրինական միջոցառումներ են կազմակերպվում նրանց կողմից, ովքեր փորձում են իրավիճակը զարգացնել: Պեսկովը շեշտել է, որ շատ ռուսներ կողմ են քվեարկել Սահմանադրության փոփոխություններին: Միաժամանակ նա ասել է,…
Ռուսաստանում ձերբակալվել է ավելի քան 1600 մարդ. ցուցարաները ծեծի են ենթարկվել
Ռուսաստանում 18: 00-ի դրությամբ ձերբակալվել է ավելի քան 1600 մարդ։ Մոսկվայում կա ավելի քան 500 մարդ: Ցուցարաները ծեծի են ենթարկվել Մոսկվայի Պուշկինի հրապարակում: https://www.facebook.com/radiosvoboda/videos/1054048328438475
Ձերբակալվել է ընդդիմադիր գործիչ Նավալնիի կինը
Ռիա Նովոստինի հաղորդմամբ՝ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կինը ՝ Յուլիան հայտնել է, որ իրեն բերման են ենթարկել և գտնվում է ուժայինների մեքենայում: «Ներեցեք վատ որակի համար: Շատ վատ լույս է մեքենայում», – գրել է նա իր Instagramի իր էջում՝ տեղադրելով իր լուսանկարը: Մինչ այս Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը և գլխավոր դատախազությունը բազմիցս նախազգուշացրել էին ակցիայի կազմակերպիչներին…