նեթանյահու
Հունգարիան դուրս է գալիս Միջազգային քրեական դատարանից Նեթանյահուի այցի ընթացքում
Հունգարիան դառնում է առաջին ԵՄ երկիրը, որը դուրս է գալիս ՄՔԴ-ից՝ համընկնելով Նեթանյահուի պետական այցի հետ։
Լարվածությունը սաստկանում Է․ Նեթանյահուի ուլտիմատումը և Գազայի ապագան
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն զգուշացրել է, որ եթե ՀԱՄԱՍ-ը մինչև շաբաթ օրը չազատի պատանդներին, Իսրայելը կվերսկսի ռազմական գործողությունները Գազայում։ Axios-ի հաղորդմամբ, այս ուլտիմատումը մեծացնում է տարածաշրջանում նոր բռնության բռնկման վտանգը։ Գազայի Հրադադարի Վտանգի Առջև Հրադադարի շուրջ լարվածությունը խորանում է, քանի որ վերջնաժամկետը մոտենում է։ BBC.com-ի ուղիղ թարմացումների համաձայն՝ միջազգային հանրությունը ուշադիր հետևում է զարգացումներին՝ մտավախություն…
Նեթանյահուի տան ուղղությամբ ԱԹՍ է արձակվել
Շաբաթ օրը անօդաչու թռչող սարք է արձակվել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տան ուղղությամբ՝ Իսրայելի հյուսիսում գտնվող Կեսարիա քաղաքում։ Այս մասին հայտնել է նրա խոսնակը՝ հավելելով, որ վարչապետը մոտակայքում չի եղել, և զոհեր չկան։ Ավելի վաղ իսրայելցի զինվորականները հայտնել էին, որ անօդաչու թռչող սարք է արձակվել Լիբանանից և հարվածել շենքին։ Թե սա ինչ շինություն էր, դեռ…
Բայդենն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Ըստ Սպիտակ տան՝ հեռախոսազրույցին միացել է նաև ԱՄՆ փոխնախագահ, նախագահի դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսը։ Բայդենը վերահաստատել է Իսրայելի անվտանգությանը ԱՄՆ «երկաթյա» հանձնառությունը, միաժամանակ դատապարտել հոկտեմբերի 1-ին Իրանի կողմից բալիստիկ հրթիռների արձակումն Իսրայելի ուղղությամբ։ Հոկտեմբերի 1-ին ուշ երեկոյան Իսրայելը հաղորդեց, որ իրանական…
Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Բայդենի հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բանակցություններ է վարել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում նրանք, ենթադրաբար, քննարկել են Իրանի դեմ պատասխան հարված հասցնելու Իսրայելի ծրագրերը, գրում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյաներին։ Դա երկու երկների ղեկավարների առաջին հայտնի հեռախոսազանգն էր օգոստոսից ի վեր, երբ սրվեց Իսրայելի հետ Իրանի և Լիբանանի «Հըզբոլլահ» շարժման հետ հակամարտությունը: Ըստ…
Որ դեպքում կդադարեցնի պատերազմը. Նեթանյահու
Իսրայելը կդադարեցնի մարտերը Գազայի հատվածում, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ազատի անկլավում պահվող պատանդներին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում հրեական պետության մշտական ներկայացուցիչ Դենի Դանոնը։ «Դա հրաշք կլինի, և ես հավատում եմ, որ դա կդադարեցնի մեր գործունեությունը Գազայում»,- ասել է նա՝ ի պատասխան այն հարցին, թե ինչպիսին կլինի Իսրայելի արձագանքը անկլավում պահվող պատանդների վերադարձին։ «Իրականում…
Եկել է Լիբանանում և Գազայում կրակի դադարեցման ժամանակը․ Մակրոնը՝ Նեթանյահուին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Լիբանանում և Գազայի հատվածում կրակի դադարեցման անհրաժեշտության մասին, հայտնում է BFMTV-ն: Համաձյան Ելիսեյան պալատի հաղորդագրության՝ Մակրոնը Նեթանյահուին ասել է, որ «եկել է կրակը դադարեցնելու ժամանակը»: Ընդ որում՝ քաղաքական գործիչներն ընդունել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ տարաձայնությունների առկայությունը: Համաձայն Իսրայելի վարչապետի գրասենյակի՝…
Նեթանյահուն զգուշացրել է Իրանին
Իսրայելի կողմից «Հեզբոլլահի» ղեկավար Հասան Նասրալլայի սպանությունը կվերափոխի Մերձավոր Արևելքի ուժային կառույցները։ Նման հայտարարություն է արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Նա իր խոսքում նաև նախազգուշացրել է Իրանին՝ հայտարարելով, որ Իսրայելի բանակը կարող է հարվածել տարածաշրջանում ամենուր, որտեղ իրեն անհրաժեշտ լինի, գրում է The Times Of Israel-ը։ Ելույթ ունենալով Երուսաղեմում՝ Նեթանյահուն ասել է, որ Իսրայելի կողմից…
Մեզ դժվար օրեր են սպասվում. Նեթանյահու
Մեզ դժվար օրեր են սպասվում։ Այս մասին X իր էջում տեղադրված տեսաուղերձում ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Նրանց համար, ովքեր դեռ չեն հասկացել, ուզում եմ բացատրել մեր քաղաքականությունը. մենք սպառնալիքի չենք սպասում, մենք կանխում ենք այն։ Այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է և ցանկացած ժամանակ: Մենք վերացնում ենք բարձրաստիճան զինյալներին, ոչնչացնում ենք ահաբեկիչներին, ոչնչացնում ենք…
Իսրայելը նպատակ չունի զորքերը դուրս բերել Գազա-Եգիպտոս սահմանային գոտուց․ Նեթանյահու
Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ հրադադարի գործարքի դիմաց չի պատրաստվում զորքերը դուրս բերել Գազայի հատված-Եգիպտոս սահմանային գոտուց: Բենիամին Նեթանյահուի խոսքով՝ «Ֆիլադելֆիական միջանցքի» նկատմամբ վերահսկողությունը կենսական նշանակություն ունի ՀԱՄԱՍ-ին հաղթելու տեսանկյունից: Նա տեղեկացրել է, որ այդ տարածքում շարժմանը պատկանող տասնյակ թունելներ են հայտնաբերվել, որոնցով Գազայի հատված զենք և տեխնիկա է տեղափոխվել: «ՀԱՄԱՍ-ը պնդում է, որ մենք…
Նեթանյահուն և Բլինքենը կհանդիպեն Երուսաղեմում
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր Երուսաղեմում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին հայտնում է Իսրայելի կառավարության մամուլի ծառայությունը։ «Հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ տեղի կունենա Երուսաղեմի վարչապետի նստավայրում առավոտյան ժամը 11-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Իսրայելն արդեն բազմաճակատ պատերազմի մեջ է Իրանի հետ․ Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կառավարության նիստում հայտարարել է, որ Իսրայելն արդեն «բազմաճակատ պատերազմի» մեջ է Իրանի և իր աջակիցների հետ։ Մերձավոր Արևելքում շուրջ 10 ամիս ընթացող պատերազմն էլ ավելի թեժացավ անցյալ շաբաթ՝ Լիբանանում «Հեզբոլա»-ի բարձրաստիճան հրամանատարի և Թեհրանում ծայրահեղական «Համաս»-ի բարձրաստիճան քաղաքական առաջնորդի սպանությունից հետո։ Թեհրանը և իր դաշնակիցները մեղադրանքի սլաքներն ուղղել են դեպի Իսրայելը…
Նեթանյահուն Ֆլորիդայում կհանդիպի Թրամփի հետ
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այսօր Դոնալդ Թրամփի Ֆլորիդայի հանգստավայրում կհանդիպի ԱՄՆ նախկին նախագահի հետ։ Ավելի վաղ վաշինգտոնյան այցի ընթացքում Իսրայելի վարչապետը հանդիպել էր նախագահ Ջո Բայդենի և փոխնախագահ Քամալա Հարիսի հետ։ Իսրայելի երկարամյա առաջնորդը հատուկ վերադասավորել է իր ԱՄՆ այցի ժամանակացույցը՝ Թրամփի հետ հանդիպելու համար։
Պատերազմը կավարտվի միայն այն դեպքում, երբ Իսրայելը հասնի իր բոլոր նպատակներին. Նեթանյահու
Պատերազմը կավարտվի միայն այն դեպքում, երբ Իսրայելը հասնի իր բոլոր նպատակներին, ըստ Times of Israel-ի՝ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Եվ այդ նպատակներն, ըստ նրա, ներառում են հյուսիսային բնակիչների վերադարձն իրենց տներ: Ըստ Նեթանյահուի՝ բոլոր նպատակներին հասնելը «լիակատար հաղթանակ կբերի և կվերականգնի Իսրայելի զսպման ներուժը»։ Նա հավելել է, որ վերջին շաբաթներին, իսրայելական ռազմական ճնշման…
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Նեթանյահուի նկատմամբ հետաքննություն սկսելու անհրաժեշտության մասին
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հինգշաբթի կոչ է արել հետաքննություն անցկացնել հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման առնչությամբ թերությունների վերաբերյալ՝ նշելով, որ հետաքննությունը պետք է կենտրոնանա անձամբ Գալանտի և նրա ղեկավարի՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի վրա, հայտնել է Reuters-ը: Գալլանն այս հայտարարությունն արել է նոր զինվորական սպաներին դիպլոմներ հանձնելու արարողության ժամանակ, որին մասնակցել է նաև Նեթանյահուն: Կառավարության հետաքննությունը,…