Նեվադայի համալսարանի բժշկական նոր ֆակուլտետը այսուհետ կկրի հանգուցյալ ամերիկահայ ձեռներեց և բարերար Քըրք Քըրքորյանի անունը։ Այս մասին տեղեկանում ենք «Ամերիկայի ձայնից»։ Նշվում է, որ կրթական հաստատությունը շուրջ 25 միլիոն դոլար նվիրատվություն է ստացել Քըրքորյանի հիմնադրամից: