ներգաղթյալներ
Բահամյան կղզիների մերձակայքում ներգաղթյալներ են խեղդվել
Բահամյան կղզիների մերձակայքում խորտակվել է ներգաղթյալների տեղափոխող նավ, հաղորդում է France-Presse-ը: Նավը ուղևորվում էր Հայիթիից: Պատահարի հետևանքով խեղդվել է 28 մարդ: Բահամյան կղզիների իրավապահների տվյալների համաձայն՝ խոսքը վերաբերում է ամերիկյան նավին, որը օգտագործվում էր ներգաղթյալներին անօրինական ճանապարհով տեղափոխելու համար: Ընդհանուր առմամբ` հաջողվել է փրկել 17 մարդու:
Դեմոկրատները չեն ընդունել Թրամփի առաջարկները․ «շաթդաունը» շարունակվում է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել ամերիկացիներին՝ ասելով, թե պատրաստ է մեղմել դիրքորոշումն ապօրինի ներգաղթյալների որոշակի խմբերի հարցում: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է մանուկ հասակում ԱՄՆ ներգաղթած 800 հազար ներգաղթյալներին: Թրամփը սպառնում էր զրկել նրանց ԱՄՆ-ում աշխատելու իրավունքից: Նա 3 տարով երկարաձգել է DACA (Deferred Action for Childhood Arrivals) ծրագիրը, որն արտաքսումից պաշտպանում է տվյալ…
Թրամփը համաձայնել է Բարաք Օբամայի հետ՝ ներգաղթյալների հարցում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում կիսվել է Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբամայի հրապարակումամբ, որտեղ վերջինը խոսել է ապօրինի ներգաղթյալների մասին: Օբամայի թվիթում ասվում է, որ ԱՄՆ-ն պետք է «մեկընդմիշտ» լուծի ապօրինի ներգաղթի խնդիրը: «Ես միանգամայն համաձայն եմ» -այս խոսքով Թրամփը վերահրապարակել է Օբամայի գրառումը: ԱՄՆ Դեմոկրատական և Հանրապետական կուսակցություններն այս հարցի շուրջ…



